Սվիտալսկին անձնական զրույցներում քննադատել է Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը

«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել ասուլիսով, որտեղ տարբեր դիվանագիտական ձևակերպումներով դրական ազդակներ է ուղղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Դեսպանն իր ամպլուայի մեջ է գտնվել, քանի որ, ինչպես իշխանափոխությունից հետո հաճախ է լինում, հրապարակավ ասում է մի բան, իսկ կուլուարներում, լրագրողների և փորձագետների հետ հանդիպումներում իր դժգոհությունն է հայտնում գործող իշխանություններից, որոնք պատշաճ մակարդակով չեն ապահովել ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս անգամ ևս բացառություն չի եղել. Սվիտալսկին անձնական զրույցներում քննադատել է Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ շեշտելով, որ պատշաճ ուշադրություն և գործնական աշխատանք չի կատարվել համաձայնագրի պահանջներն իրականացնելու համար:
Ինչ վերաբերում է ԵՄ-ից Հայաստան գումարների հնարավոր ավելացումներին, ապա դա ի սկզբանե նախատեսված է եղել համաձայնագիրը վավերացնելիս և ոչ մի կապ չունի ՀՀ–ում տեղի ունեցած իշխանափոխության հետ: Ավելին, նախատեսված է եղել վավերացմանը զուգահեռ տարեցտարի ավելացնել գումարների չափաբաժինը: Դեռևս 2018թ. դեկտեմբերին կառավարության կողմից նախատեսված է եղել հաստատել ՀՀ-ԵՄ «ճանապարհային քարտեզը», սակայն երեկ Սվիտալսկին հայտարարել է, որ ԵՄ փորձագետները միայն մարտի վերջին կավարտեն իրենց աշխատանքները, ինչը նշանակում է, որ նախ՝ իշխանությունների պատճառով ուշացել է «քարտեզի» մշակումը, իսկ մշակված տարբերակը, ինչքան էլ գովում է դեսպանը, ակնհայտ է , որ ունի լուրջ բացթողումներ: Թերթի տեղեկություններով՝ համաձայնագրով սահմանված ոլորտային հանձնաժողովների նիստերը, որոնք պետք է տեղի ունենային մարտին, քարտեզի բացակայության պատճառով տեղափոխվել են մայիս:
Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որ գործող իշխանություններն ուղղակի իներցիայով շարունակում են ԵՄ-Հայաստան հարաբերություններում բացառապես օգտվել նախորդների կողմից ստեղծված հնարավորություններից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am