«Ակնհայտ վտանգ կա, որ ԵՊՀ-ն դարձնելու են Սորոսի հիմնադրամի հերթական կանտորան...

2006թ.-ին Արամ Սիմոնյանի ռեկտոր ընտրվելու ամենաակտիվ կողմնակիցներից եմ եղել: 5 տարի անց՝ 2011թ.-ին, ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածու Արամ Սիմոնյանին դեմ եմ քվեարկել: Այդ ժամանակ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարն էի: Ռեկտոր Սիմոնյանի հետ Համալսարանի ռազմավարական զարգացման հարցերում տարաձայնությունների այնպիսի ծաղկեփունջ կար, որ հենց նույն 2011-ին լքեցի ԵՊՀ վարչական աշխատանքը՝ սեփական դիմումիս համաձայն: Այս տարիների ընթացքում Արամ Սիմոնյանի հետ հարաբերություններս հարթ չեն եղել: Եվ դա երբեք մեծ գաղտնիք չի եղել, չնայած որ Համալսարանում «տան խոսակցությունը դուրս չհանելու» ավանդույթը բավականին հաջող գործել է:

Հետադարձ հայացք նետելով հակասությունների անցած-գնացած պատմություններին՝ կարող եմ ասել, որ դրանց մի մասը մանրուք էր, իսկ մյուս մասով էլ՝ կարծիքս անփոփոխ է: Ասածս ի՞նչ է. սա Արամ Սիմոնյանի հարցը չէ, սա ազգային համալսարան ունենալ-չունենալու հարցն է: Կասկած չունեմ, որ ԵՊՀ իրադարձությունները ոչ մի կապ չունեն ռեկտոր Սիմոնյանի «չարաշահումների» հետ, առավել ևս՝ բարեփոխումների հետ: Կասկած չունեմ նաև, որ խնդիրն աթոռից կառչած մնալու մեջ չէ: 12 տարի ղեկավարելով Մայր Բուհը՝ չեմ կարծում, թե Սիմոնյանի աչքը ռեկտորի պաշտոնի վրա է: Այստեղ չկա ոչ կրթական, ոչ էլ՝ կառավարչական խնդիր: Սա ակնհայտ քաղաքական իրադարձություն է: Արամ Սիմոնյանը փայլուն գիտնական է, և արժանի չէ, որ քաղաքական հաշվեհարդարի և քաղաքական ինքնահաստատման զոհ դառնա: Ավելին՝ ակնհայտ վտանգ կա, որ ԵՊՀ-ն դարձնելու են Սորոսի հիմնադրամի հերթական կանտորան՝ սեփական արժահեմակարգը նոր գործիքակազմով տարածելու և սորոսական տեսակը վերարտադրելու հստակ նկատառումներով: ԵՊՀ-ն, լինելով բացառիկ ազգային կրթական հաստատություն, չպետք է «բաց հասարակությունների» հերթական զոհը դառնա: Կարծում եմ, բոլոր առողջ ուժերը պարտավոր են այս օրերին Համալսարանի թիկունքին կանգնել ու պաշտպանել՝ ով, ինչով և որքանով կարող է: #Ես_Համալսարանական_եմ

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am