Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ներդրումները՝ տնտեսական ցուցանիշի մանիպուլյացիա. fip.am

Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա ներդրումների 50% աճ է ներկայացնում, սակայն ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ ներդրումների 50% աճ չի գրանցվել։ Այս մասին գրում է fip.am-ը: Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումների ծավալներն աճել են 50%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նա նույն հայտարարությամբ հանդես էր եկել հունվարի 29-ին РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մենք փորձեցինք պարզել, թե Կենտրոնական բանկի (ԿԲ) 2018 թվականի վճարային հաշվեկշռի որ հոդվածն է նկատի ունեցել Փաշինյանը: Կառավարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ վարչապետը նկատի է ունեցել «զուտ պարտավորություններ» հոդվածի 50% աճը: «Զուտ պարտավորությունը» վճարային հաշվեկշռի «ուղղակի ներդրումներ» տողի հոդվածներից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչքան պարտավորություն է ստանձնել կառավարությունը կամ ԿԲ-ն ներդրողների առջև: Հետևաբար, այն չի արտացոլում ողջ ներդրումների իրական պատկերը։ Գործնականում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է ոչ միայն ներհոսքը դիտարկել, այլ զուտ հոսքը, այսինքն՝ ներհոսքի և արտահոսքի տարբերությունը, որն արտացոլված է «ուղղակի ներդրումներ» տողում և որը տևական ժամանակ է, ինչ բացասական է: Հետևաբար, մեր երկրից դուրս եկող ֆինանսական միջոցները գերազանցում են երկիր մտնող ֆինանսական միջոցներին: Միաժամանակ, հարկ է նշել, որ զուտ պարտավորություն համարվող միջոցներից շատ քչերը կարող են ուղղվել տնտեսության իրական հատված և ստեղծել իրական արժեք: Զուտ պարտավորությունը հիմնականում պարտքի կոնտեքստում պետք է դիտարկել: Այս դեպքում պարտավորության աճը ներկայացնել որպես ներդրում ո՛չ հիմնավոր է և ո՛չ էլ փաստարկված: Ի հավելումն նշենք, որ ներդրումները լինում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումներ (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները): Նշված 3 տեսակները միասին կազմում են «ընդամենը ներդրումները»: Պետք է նկատի ունենալ նաև, որ տնտեսագիտության մեջ ընդունված է ներդրումները համեմատել տարեկան սկզբունքով և ոչ եռամսյակային: Հավելենք նաև, որ ներդրումների աճի մասին նույն պնդումը կրկնել էր նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am