Կհամագործակցե՞ն

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահների հրավերով Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ – մայոր Վիտալի Բալասանյանը այցելեց կուսակցության գրասենյակ։ Կուսակցության գործող համանախագահ Մարսել Պետրոսյանը դիմավորելով հյուրին՝ շնորհակալություն հայտնեց հանդիպման հրավերն ընդունելու համար։ Արցախի «Արդարություն» կուսակցության ծրագրային դրույթներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի անվտանգությանն առնչվող հարցերի փաթեթը, ուստի այդ շրջանակում էլ կուսակցության համանախագահները Վիտալի Բալասանյանի հետ քննարկեցին ներքին կյանքում և արտաքին հարաբերություններում ծավալվող քաղաքական զարգացումների ընթացքը, հանրապետության սոցիալ – տնտեսական զարգացումների առաջնահերթություններն ու հեռանկարները։ Անդրադարձան կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նոր մոտեցումների և հայեցակարգի մշակման կարևորությանը։ Գործնական երկխոսություն ծավալվեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության շուրջ՝ կապված կառավարման համակարգի արմատական փոփոխությունների, օպտիմալացման, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների իրավունքների և պարտականությունների հստակեցման, կադրային բազայի ստեղծման հարցերի հետ։ Ամփոփելով հանդիպման ընթացքում արծարծված հարցերի ու հիմնախնդիրների փաթեթը՝ կողմերը արձանագրեցին, որ իրենց տեսլականները հիմնականում համընկնում են, որը պարարտ հող է ստեղծում հետագա համագործակցության համար։ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ     Մարսել Պետրոսյան   Օրերս Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահների հրավերով այցելեցի կուսակցության գրասենյակ։ Հանդիպման ընթացքում մեր միջև լուրջ ու բովանդակալից երկխոսություն ծավալվեց Արցախի հանրապետության անվտանգության,  արտաքին հարաբերությունների, ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև արցախյան խնդրի կարգավորման շուրջ ընթացող զարգացումների, սոցիալ – տնտեսական, կրթամշակութային և մի շարք հրատապ այլ հարցերի շուրջ։ Անկեղծորեն ասած՝ ինձ հաճելիորեն զարմացրեց նորաստեղծ կուսակցության որդեգրած կեցվածքը, Արցախի հետագա զարգացման համար նրանց իրատեսական մոտեցումները։ Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաև առաջիկա ընտրություններին, որոնց մասնակցությունը կուսակցության համար ժամանակի հրամայական է։ Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան 

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am