Փաստը այն է, որ կոռուպցիա կա ոչ միայն միջին ու ներքևի օղակներում, այլ վերևի օղակներում ևս.

«Փաստ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա: Հայտարարում էին ամենաբարձր մակարդակով: Որպես հիմնավորում նշում էին, որ իրենք կոռումպացված չեն, հետեւաբար կոռուպցիան զրկվել է կազմակերպչական այն ձեւից, որ ուներ նախկինում:

Որոշ ժամանակ անց, երբ միջին եւ ցածր օղակների մակարդակով տեղի էին ունենում կոռուպցիոն սկանդալներ, իշխանությունները զարմանում ու զայրանում էին, թե ինչպես են ոմանք նոր իրավիճակում համարձակվում կոռուպցիայով զբաղվել, կաշառք վերցնել: Այդ մարդկանց հանդեպ հնչեցվում էին բարոյական գնահատականներ, ըստ որոնց, նրանք չէին ըմբռնել Հայաստանում փոխված իրավիճակը:
Արդեն վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի մակարդակով փաստվեց, որ Հայաստանում կոռուպցիա ամեն դեպքում կա: Ավելին՝ արդեն քանի օր է շրջանառվում է ներիշխանական հնարավոր կոռուպցիոն սկանդալ՝ կապված ՊՎԾ աշխատակիցների հետ: Արդյո՞ք ի սկզբանե իշխանությունները անկեղծ էին, երբ համարում էին, որ կոռուպցիա չկա ընդհանրապես, դժվար է ասել: Փաստը այն է, որ այս պահի դրությամբ արձանագրված է, որ կոռուպցիա կա: Ընդ որում, կա ոչ միայն միջին ու ներքեւի օղակներում, այլ վերեւի օղակներում եւս: ՊՎԾ շուրջ հասունացող սկանդալը դրա ապացույցն է, ապացույց առ այն, որ պայմանական հեղափոխականների շրջանում եւս կոռուպցիա կա:
Սա, իհարկե, խարան չէ բուն հեղափոխության համար: Ի վերջո պատմությամբ ապացուցված է, որ բազմաթիվ հեղափոխականներ են հետ կանգնել իրենց հռչակած արժեքներից: Հնարավոր չէ, որ բազմաքանակ հեղափոխական ղեկավարության մեջ բոլորը լինեն բարոյական արժեքների կրող: Ի վերջո, կոռումպացվածության կամ դրա բացակայության մակարդակը արձանագրվում է ոչ թե դրանով զբաղված չլինելու փորձառությամբ, այլ կոռուպցիային առերեսվելու եւ ճանապարհը փոխելու համարձակությամբ:
Խնդիրը այլ տեղ է: Կոռուպցիայի դեմ պայքարը, կոռուպցիան արմատախիլ անելու անձնական, բարոյական շեշտադրումները չեն աշխատում: Կոռուպցիան համակարգային խնդիր է, ու դրա բացակայությունը երաշխավորել բացառապես մարդկային բարոյականությամբ անարդյունավետ է: Այս իմաստով հույս ունենք, որ վերջին արձանագրումները ազդակ կհանդիսանան, որպեսզի վերանայվի կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումը: Վախեցնել դեռ չի նշանակում կոռուպցիան վերացնել: Ավելին՝ վախեցնել հնարավոր է սկզբում, երբ կա հեղափոխական մթնոլորտ ու ահռելի վստահության ռեսուրս: Այնուհետ այդ ռեսուրսը պակասելու է, ընդ որում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Հետեւաբար կարիք կա դնել ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկը: Ավելին՝ շատ զարգացած երկրներում նույնիսկ 100 տոկոսով կոռուպցիան վերացնելու մասին չեն խոսում, քանի որ անիրատեսական է պնդել, թե հնարավոր է մարդկային պատմությունից էլ հին երեւույթը հիմնովին արմատախիլ անել: Ժամանակն է, որ վերջին շրջանի ազդակները դառնան նոր հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հիմք: Եթե հիմա դա չարվի, ապա հաջորդ ազդակները վստահաբար ավելի բացասական են լինելու»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am