Ռոբերտ Քոչարյանն այսօր քաղաքականություն վերադառնալու լուրջ կենտրոն է.Աղվան Վարդանյան

Հարցազրույց  ՀՅԴ նախկին ներկայացուցիչ,նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ:/Մաս 2-րդ/ -Այդ արտահայտությունը,ինչպես ընկալեցիք,դու ի՞նչ ես արել կառավարության համար:Օրինակ, 72 տարեկան թոշակառուն ի՞նչ պետք է անի կառավարության համար: -Ոչ միայն թոշակառուն, ոչ միայն պետական համակարգի աշխատողները,հանրային ծառայողները,բժիշկները,ուսուցիչները,ամեն մեկը իր աշխատանքը, իր գործը պետք է անի լավագույնս,բայց թողնել մարդու վրա ամեն ինչը,սա մոտեցում է,որը արդյունավետ չի լինելու ,ես երաշխավորում եմ:Ասում է՝ դուք էլ փորձեք ձեր մասնակցությունը բերել, բայց այդ մասնակցությունը բերելու մեխանիզմներ պետք է լինեն, այսօրվա կառավարությունը դեռևս չձևավորված է,այսինքն նոր փոփոխություններով  կառավարության արդյունավետությունը բավականին ցածր է: -Դուք ունեք պատասխան,ինչու Քըրք Քըրքորյանը ժամանակին ,չնայած այդ ժամանակ  բավականին քննադատում էիք,200-300 միլիոն դոլարի  ներդրում արեց ,տեսանք ,թե ինչ մեծ բան տվեց դա մեր տնտեսությանը:Վստահ եմ,որ որևէ մի իշխանություն չէր կարող Քըրք Քըրքորյանին ստիպել ասել,պետք է տանես այդ գումարները ներդնես:Ունեցել է մարդը որոշակի վստահություն:Հեղափոխությունից ո  ինչո՞ւ այդպիսի գործարարներ սփյուռքից չեն գալիս ներդրումներ անեն: -Բարդ է ասել,  ես տեսա Հայաստան հիմնադրամը,որը հսկայական ծրագրեր ունի անելու,միջոցներ է փոխանցում այլ հիմնադրամի,երբ այդ գործը ինքն էլ կարող է անել,կամ Հայ Առաքելական եկեղեցին,որ նաև բարեգործական հիմնադրամ ունի,իր գումարները փոխանցում է այլ բարեգործական հիմնադրամի:Ինձ համար անհասկանալի բաներ են կատարվում: -Իմ քայլին,այդպես ասեք: -Կարող է ,լավ չգիտեմ դրանց անունները:Ես աշխատում եմ կանանց մասին չխոսել,կանանց չանդրադառնալ,եթե կանայք մեզանով չեն զբաղվում:Բայց վստահության խնդիր է իհարկե:Տեսեք, վերջին տարիներին փորձ է արվել Քոչարյանին կապել Ռուսաստանի,ռուսական կողմի հետ,մինչդեռ Քոչարյանի ժամանակ  էր,որ ԱՄՆ կառավարության հազարամյակի մարտահրավեր ծրագրով մոտ 200 000 մլն դոլար տրվեց  Հայաստանին,այդքան իբր ռուսական Քոչարյանին և Քոչարյանի օրոք էր,որ Քըրքորյանը  200 մլնի ներդրում արեց Հայաստանում:Ամեն ինչ կախված է ներքին մթնոլրտից,մոտեցումներից,հարաբերություններից,արդյունավետությունից:Մարդիկ ճիշտ է  դեռ սպասողական վիճակում են, բայց մեզ ասում էին կանցնի այս ընտրությունները,կտեսնեք ,թե ինչ կլինի,հիմա կասեն տնտեսական հեղափոխություն է, հետո կանցնեն մշակութայինին,հետո սեքսուալ հեղափոխությանը և այսպես շարունակ:Հեղափոխությունները այսպես չեն լինում,մանավանդ գիտեք 18 թվականինը ևս հեղափոխություն չէր իր բովանդակային ,արժեքային համակարգի փոփոխության,մտածողության առումով: -Նախորդ հանդիպման ժամանակ ասացիք,որ չի կարելի պետությունը դարձնել պատանդ կամ գերի հոկտեմբերի 27-ին , մարտի 1-ին:Շարունակու՞մ եք այդ կարծիքին մնալ: -Այլ տրամաբանություն չի կարող լինել:Մենք 10 տարի մարտիմեկյան ողբերգությունը դարձրել ենք պետության կանգառի մի հիմնաքար:Այո, պետականությունը չի կարող պատանդ մնալ Մարտի 1-ի ողբերգությանը:Իմ տեսակետով լուծումը սա է.գտնել բանաձև,գտնել ձև զոհվածների հարազատներին մխիթարելու,ոչ թե նրանց զգացմունքները,ցավը շահարկելու,օգտագործելու ,փակել այդ էջը և գնալ առաջ,նայել առաջ: Այլապես,սա անընդհատ կրկնվող ցիկլ կարող է լինել : -Մարդը 10 տարի շարունակ ասել  է՝ես պետք է գամ,մարդիկ Մարտի 1-ի համար պատասխան պետք է տան: -Հետո կգա մեկ ուրիշը ,ևս 10 տարի մեր պետությունը կմնա գերի այդ նույն ողբերգությանը:Այդ ողբերգությունը առկա է, ցավը կա,բայց կա նաև իրականությունը:   Նախաքննությունն ավարտվեց , պարզ է,մեղադրանքը մեկն է՝ 76 հատորները առկա են,սահմանադրական կարգի տապալում:Ես չգիտեմ այդ 76 հատորներում ինչ կա,ես չգիտեմ 76 հատորներում որևէ կոնկրետ բան կա՞ զոհվածների մասով,թե՞ չէ:Չգիտեմ ավելին,ի վերջո 10 տարի առաջ  մարտի 1-ից հետո   մոտ 1,5 տարի ԱԺ հանձնաժողովը աշխատել է,ուսումնասիրել  ,որի մեջ մտնում էին բոլոր հանձնաժողովներից ներկայացուցիչներ,նաև արտախորհրդարանական հիմնական ուժերը՝բացի  ՀԱԿ-ից և Ժառանգությունից/նրանք կարծեմ հրաժարվել էին/:1,5 տարի աշխատել էին և  150 զեկույց    ներկայացրել:Այդտեղ անդրադարձ կար բոլոր դրվագներին,բոլոր սպանություններին:Եթե ընդգրված չի,մենք պետությո՞ւն ենք,թե՞ պետություն չենք ,թե ամեն անգամ մենք զրոյից պետք է սկսենք պետություն կառուցել: Ինչ-որ մեկը վաղը հարցնելու է .լավ,սահմանադրական կարգը տապալվել է,հետո վերականգնվե՞լ է այդ կարգը ,ե՞րբ,ո՞վ է վերականգնել,եթե չի վերականգնվել,մենք 10 տարի պետություն ենք եղե՞լ,թե՞ պետություն չենք եղել,սրանից բխող ներքին ու արտաքին բոլոր պայմանավորվածություններով,պարտավորություններով:Այս հարցը հնչելու է,եթե պետություն չենք եղել,ուրեմն այդ հանձնաժողովի եզրակացությոնը կարող է չլինել այդ հատորների մեջ:Սա կարևոր հարց է:Տեր-Պետրոսյանի դիմումը 2008 թվականին Եվրոպական դատարան,որը  չի ընդունվել,   հստակ բացատրել է,որ ընտրությունների արդյունքները ենթական չեն քննարկման ,միջազգաիյն կառույցները ընդունել են:Ենթակա չէ քննության արտակարգ դրություն հայտարարելու երկորդ նախագահի որոշումը …Պետք է հասարակության հանրային պահանջը լինի գտնել բանաձևը այս խնդիրը ավարտելու,լուծումներ գտնելու,հարազատներին մխիթարելու,առաջ գնալու: Առայժմ մենք տեսնում ենք հակառակը:Պետական մակարդակով երթ,զոհվածների հարազատների անուններից հայտարարություններ  ,սրանք առնվազն լուրջ չեն,հեռանկար  չեն խոստանում և լավ տեղ չեն տեղ տանում: -Ի՞նչ եք կարծում,դա  իր համար սկզբունքային հարց է,թե՞ ասել է դրան գերի է դարձել,թե՞ մյուս կողմից հանրությանը մշտապես պետք է տալ այսպիսի տեսարաններ , և այն հարցերը սոցիալական, տնտեսական,որ դուք առաջ քաշեցիք ,փակել : -Բնական է `մարդը 10 տարի դրա մասին խոսել է, երկրոդ խնդիրը,որ ի վերջո այսօր կարծես թե շատ շատերի համար է ակնհայտ ,որ Ռոբերտ Քոչարյանը  քաղաքականություն վերադառնալու լուրջ կենտրոն է և կարող է մրցակից,այլընտրանք լինել իր համար,սա ևս դերակատարություն է:Նաև ում մասին,որ  մենք խոսում ենք առաջին մասում,այդ ազդեցությունը լինել,դերակատար լինել ,արտաքին հարաբերություններում այդ ստվերից ազատվելու ցանկությունը,ձգտումը.սրանք խնդիրներ են: ՞նչ եք կարծում,ինչո՞ւ է հենց երկրորդ նախագահի շուրջ այդ ամեն ինչը պտտվում: -Այս չակերտավոր հեղափոխությունը երկրորդ նախագահի դեմ չի արվել,բայց այս սևեռումը ունի իր բազմաշերտ խնդիրները, ես վստահ եմ,որ սա չէ երկիրը զարգացնելու,հզորացնելու, համախմբելու լավագայն ճանապարհը: Քոչարյանին կալանքի տակ պահելու դատախազությունը երկու հիմնավորում ունի ,մեկը ,որ կարող է ազդել նախաքննության վրա,երկրորդը,որ կարող է խուսափել:Նախաքննության վրա այլևս չի կարող ազդել,քանի որ նախաքննությունն ավարտված է :Եթե կա Հայստանում կա մի մարդ,որը կարծում է ,որ Ռոբերտ Քոչարյանը ,եթե կալանքի տակ չլինի,կփախչի Հայաստանից,ուրեմն այդ մարդը բացարձակապես չի ճանաչում Քոչարյանին:Այսօր շարունակվում են տարբեր մարդկանց հանդեպ դատախազության միջնորդությունները  կալանավորելու,լավ հեռանկար չի սա: -Ազդակները,որ վերջին ժամանակահատվածում ուղարկվում են դեպի Արցախ: -Որևէ ազդակ այս պահին դժվարանում եմ ասել:Ակնհայտ է,որ Նիկոլ Փաշինյանը դեռևս իր ծրագիրը Արցախի կարգավորման հարցում/իհարկե  Տեր-Պետրոսյանը դեռևս Արցախ չի ասում,Լեռնային Ղարավաբ է ասում,հին մարդ է/ չի  հստակեցրել,չի հայտարարել և այն,ինչն առնչվում է զուտ Արցախին ներգրավելու փորձերին,տեսնենք ուր կհասնի:Մի բան հստակ է . երբ համանախագահները գալիս էին Հայաստան և Բաքում էին գնում,միջանկյալ կամ Ացախ էին գնում,կամ Երևանում էին հանդիպում Արցախի ղեկավարությանը ,բայց այս հայտարարությունների ֆոնին այս անգամ դա տեղի չունեցավ ,իհարկե բացատրություններ տվեցին,որքանով են դրանք համոզիչ ,երկրորդ խնդիրն է: Արցախում այսօր հնարավորինս անհրաժեշտ է համախմբվածություն,ես ի նկատի ունեմ 2020 –ին սպասվող նախագահական ընտրություններից առաջ,տարբեր ուժերի ներգրավվածություն,սա չափից ավելի նուրբ գործոն է,մենք պետք է չափից ավելի ուշադիր լինենք, որ Արցախում չփորձենք այնպիսի ազդեցություն ունենալ,որ կարող է վտանգել ոչ միայն  Արցախի անվտագությունը,այլ նաև Հայաստանի: -Այդ գիտակցումը կա,եթե հաշվի առնենք այս շրջանում  հնչած հայտարարությունները: -Ում մոտ կա՞:Ես վստահ եմ,որ մտածող ,գիտակից, ազգային նպատակներով առաջնորդվող,իսկապես խնդիր ձևակերպող հազարավոր մարդկանց մոտ այդ գիտակցությունը կա:Դա պիտի դառնա դոմինանտ,հանրային պահանջ,որ մենք դա դարձնենք ընդհանրական :Ես մի բան ասեմ,ժամանակին մինչև 2016-ի  քառօրյա պատերազմը,շատ-շատերը ասում էին,որ եթե պատերազմ լինի,ոչ մեկր չի կռվելու ,չի գնալու,ես ասել եմ՝ բացառված է,նորից լինելու է այդ համախմբումը:Դա համազգային համախմբում է,բայց  հետագայում փորձեցին ջարդել  այդ համախմբածությունը՝2017 –ին ՊՊԾ գնդի գրավումով,հետագայում  էլ… -Հիմա կան այնպիսի բաներ,որ համաձայն չեք: -Ես կարծում եմ,որ լինելու է հիմնարար արժեքների շուրջ համախնմբում և բոլոր կողքի տանող ուղղությունները,մտածողությունները դառնալու են լուսանցքային: -Շատ-շատերը տեսնում են թերացումներ,բացթողումներ,թափթփվախութնուններ այսօրվա կառավորության աշխատանքում, վերահսկողություն չկա կառավարության, ԱԺ-ի աշխատանքի վրա:Որտե՞ղ է ձևավորվելու այդ հակակշիռների մեխանիզմը: -Որոշ բաներ արդեն ԱԺ-ում կատարվում են,բայց հիմնական արժեքային առումով ,այո, խորհրդարանից դուրս ձևավորվում են վերլուծական կենտրոններ,նոր կուսակցություններ,որոնք բավականին առողջ հիմքեր ունեն ,կամ մյուս կուսակցությունները,որոնք աշխատում են,բայց այս ամենը պետք է գա և առանցք ունենա,կազմակերպական միասնական տարբեր հարցերում միմյանցից տարբեր մտածող,բայց   առանցքի շուրջ համախմբված մարդկանց մոտ,որտեղ իսկապես պետության կարևորագույն խնդիրները կձևակերպվեն  և հնարավար կլինի առաջ գնալ: -Այդ մասին ասում էին նաև ՀՅԴ-ի ներկայացուցիչը, ՀՅԴ-ն ձեզ համար այլևս անցյալ է,թե ինչ-որ մի պահի հնարավո՞ր է ,որ դուք ճանապարհ միասին անցնեք: -Ես վերջին գրեթե 8,9, 10 ամիսների ընթացքում փորձում եմ չանդրառանալ դաշնակցության գործողություններին,գնահատական չտալ,նկատել եմ,որ վերջին շրջանում բավականին ակտիվ են ,իհարկե որքանով է դա ազդեցիկ ,այլ հարց է:Կառավարության ծրագրին բավականին օբյեկտիվ գնահատական են տվել:Ես առաջնորդվում եմ  հետևյալ սկզբունքով.ես հիմա ազատ,ինքնուրույն քաղաքացի եմ, երբեք մի ասա երբեք,ես անելիք ունեմ և այդ ուղղությամբ աշխատում եմ ամեն օր: րանտ Մարգարյանի հեռանալը անակնկա՞լ էր ձեզ համար,իսկ ելույթը կապ ունե՞ր հրաժարականի հետ: -Ոչ,անականկալ չէր,քանի որ տեղեկացված էի:Դա Հրանտ Մարգարյանի տեսակետն է և նոր տեսակետ չէ: Հեռանալու և ելույթի միջև կապ չկա: Առաջին հատվածն՝այստեղ Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am