«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ստուգողական այց է կատարել Արցախ․ նա փետրվարի 21-ից Ղարաբաղում է։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահի ընտրություններին առաջադրվելու հայտ ներկայացրած Բաբայանը հանդիպումներ է ունենում հիմնականում իր բարեկամների եւ իշխանությունից դժգոհ շրջանակների հետ ու ամենուր հայտարարում, որ եթե խոչընդոտեն իր առաջադրումը, «խաղաղ չի թողնի»։
Օրերս նա մասնակցել է իր վաղեմի ընկեր Էդուարդ Վերդյանի ծննդյան խնջույքին, որին Արցախում ճանաչում են որպես «ցեխավիկ Էդո»։ Նա Սամվել Բաբայանի ծաղկուն տարիներին համարվել է «պեռվի կռուգ» բիզնեսմեն, բենզալցակայաններ ու գազալցակայաններ ունի, իսկ հիմա Բաբայանի պես մեծ պարտքեր է կուտակել։
Ի դեպ, երեկ Արցախի ոստիկանությունը պարզաբանեց Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելու հայտարարությունը, համաձայն որի՝ Բաբայանը 2006 թվականի սեպտեմբերի 11-ին, իր դիմումի համաձայն, հանվել է Ստեփանակերտ քաղաքի իր բնակարանի հաշվառումից՝ Երեւան քաղաքում հաշվառվելու համար, եւ նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21, բնակարան 3 հասցեում։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը