Հնչեց նախնական ստուգողական կրակոցը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր, Դավիթ Սանասարյանի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանին հարցրինք` ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր՝ ակտիվիստ պաշտոնյաները գրառումներ են անում Ֆեյսբուքում, հետո գնում են ստուգումների նույն գերատեսչություններում, դա անթույլատրելի է. նկատի ուներ Ձեր նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի՞ն։ «Ես վստահ եմ, որ եթե անհրաժեշտություն լիներ հնչեցնել այդ պաշտոնյայի կամ պաշտոնյաների անունները, վարչապետը կհնչեցներ, բայց նաեւ վստահ եմ, որ այն պաշտոնյան կամ պաշտոնյաները, որոնց վերաբերել է ուղերձը, հասկացել են, թե ինչի մասին է խոսքը․․․ չէի ցանկանա գուշակություններ անել, կոռեկտ չի լինի։ Ուղերձը վարչապետի շուրթերից է հնչել, եւ ճիշտ չէ որեւէ բան ավելացնել դրան։ Ի դեպ, չեմ բացառում նաեւ, որ այն անձնապես ուղղված չէր որեւէ մեկին եւ հնչեց որպես նախնական ստուգողական կրակոց` հենց սկզբից արմատախիլ անելու նման արատավոր, գուցեեւ արդեն նշմարվող պրակտիկան»: Աշխատել եք Դ․ Սանասարյանի հետ, ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքը. կարծիքներն իրարամերժ են։ «Եղել եմ այդ կառույցի ղեկավար մարմնում` Սանասարյանի տեղակալներից մեկը․ ոչ կոռեկտ կլինի որեւէ գնահատական տալը»: Ի դեպ, ձեր նախկին կառույցը «կնստի» Մաշտոցի 47-ում` նախագահականում, ինչպիսի՜ մեծարում՝ սիրուն աչքերի համա՞ր։ «Մեծարման, սիրուն աչքերի որեւէ խնդիր չկա, այդով որեւէ կերպ փորձ չի արվում բարձրացնել կառույցի նշանակությունը. ծառայությունը նոր է ստեղծվել, բավականին բազմաֆունկցիոնալ է, նախկին շենքը խիստ փոքր է, եւ հիմա փորձ է արվում աշխատողների համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել։ Հիշենք` կառույցն ունի 800-ից ավելի աշխատողներ»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am