Սեյրան Օհանյանը ծնունդ գնալիս է եղել, երբ իմացել է․ ծանր է տարել դա

«Նյութերի ծանոթացման ընթացքում ենք դեռ, ինձ թվում է նախաքննությունը միակողմանի եւ թերի է իրականացվել, գնահատականները, էս պահի դրությամբ, մեզ տրված, մեր կողմից հետազոտված ապացույցներից չեն բխում, միանշանակ պնդում եմ, որ մեր իրավունքները խախտվում են նախաքննության մարմնի կողմից»: Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ տրամադրվել է 76 հատոր գործի նյութեր, դրա համար պահանջել են, որպեսզի թղթային տարբերակով տրամադրեն, սակայն նախաքննության մարմինը մերժել է․ «Դրանով մեր իրավունքները խախտվում են, որովհետեւ պարոն Օհանյանին շատ ավելի հարմար էր ծանոթանալ հենց թղթային տարբերակով, եւ մեզ նույնպես՝ նշումների համար։ Մենք միջնորդել էինք, որպեսզի տրամադրվի 76 աշխատանքային օր ծանոթանալու համար, սակայն նախաքննության մարմինը սահմանափակվել է 50 օրացուցային օրով։ Բայց դրանից հետո, երբ էլեկտրոնային տարբերակով նյութերը մեզ տվեցին, տեսանք, որ եւս 71 հատոր էլեկտրոնային առանձին նյութեր կան, էլի տեսագրություններ բազմաթիվ, ձայնագրություններ։ Առիթ է մեզ եղել, որպեսզի բողոքարկենք քննիչի որոշումը դատախազին եւ խնդրենք, որպեսզի ցուցում տա ոչ միայն 76 օրվա, այլ 71 հատորի վերաբերյալ, որի մասին չէինք իմանում։ Միջնորդել են, որ 76 օր տրամադրվի սկզբում տրված նյութերի հետ կապված եւ եւս 71 աշխատանային օր այդ լրացուցիչ նյութերի հետ կապված։ Մենք միջնորդել էինք, որպեսզի մայր գործի ընդհանուր նյութերը տան, որոնք կազմում է 500 հատոր, մեր տեղեկություններով՝ էլեկտրոնային տարբերակը կա։ Սակայն այդ միջնորդությունն էլ է մերժվել»։ Պաշտպանի խոսքով՝ Սեյրան Օհանյանի մասնակցությամբ մեկ առերեսում է տեղի ունեցել, թե ո՞ւմ հետ, նշեց՝ անունը չեմ ցանկանում ասել․ «Բայց դրանում էլ որեւէ ապացույց ձեռք չի բերվել այն մեղադրանքի հետ կապված, որը Սեյրան Օհանյանին է առաջադրված։ Կարելի է ասել՝ իր դեմ ցուցմունք չկա, էն ցուցմունքները , որ կան,ամենեւին Սեյրան Օհանյանի դեմ չէ։ Պարոն Օհանյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ, քանի որ իր նկատմամբ ուղղակի խտրական, կոնվեցիոն եւ սահմանադրական իրավունքները խախտող գործողություններ են իրականացվել , նրա՝ ՀՀ-ից ելքի վրա սահմանափակում դրված եղել է դեռեւս 2018 թվականի հուլիսի 11-ին, երբ նա դատավարական կարգավիճակ՝ մեղադրյալի կամ կասկածյալի, չի ունեցել։ Հիմա դրված է, որովհետեւ մեղադրյալի կարգավիճակում է, բայց Սեյրան Օհանյանը գտնում է, որ խտրական վերաբերմունք է»։ Սեյրան Օհանյանը ՀՀ-ից դուրս չգալու որոշման մասին իմացել է հենց անցակետում․ «Ինքը գնում էր դեկտեմբերի 21-ի Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի ծննդյանը, եւ գնալուց է եղել, պայմանավորված, նվերով է եղել եւ սահմանը չի կարողացել անցնել։ Իրականում շատ ծանր էր տանում, ինչպե՞ս կարելի էր, մարդը հերոս, Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար է եղել եւ նման կերպ իրավունքի սահմանափակո՞ւմ»։ Մանրամասն` սկզբնաղբյոր կայքում:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am