«Նազենի Ղարիբյանը չի հասկանում համազգային բառի նշանակությունը»․ Համազգային թատրոնի տնօրեն

«Համազգային թատրոնը բացվել է 1991թ.-ին, երբ Սոս Սարգսյանը կուրս չի ունեցել։ Նազենի Ղարիբյանը երևի լավ չգիտի, որ Համազգային թատրոնի այսօրվա կազմից ոչ բոլորն են նրա ուսանողները․ Շահում Ղազարյանը, Մայիս Կարագյոզյանը և շատ ու շատ մեծանուն դերասաններ նրա ուսանողները չեն եղել։ Սա ասում եմ ի գիտություն Նազենի Ղարիբյանի, և ասել, թե կուրսի հենքի վրա է ստեղծվել Համազգային թատրոնը՝ ամենաքիչը՝ չիմացության արդյունք է»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման և վերակազմակերպման առաջարկին, ինչպես նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հայտարարությանը, թե «Համազգային թատրոնի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է, և դերասանական կազմը մի կուրսից է եղել»: Նկատենք, որ Մշակույթի նախարարության առաջարկած ցուցակի մեջ որպես «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ի լուծարման հիմք՝ նշված է՝ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ: Նավասարդյանի խոսքով՝ Նազենի Ղարիբյանը հարցազրույցներից մեկում Համազգային թատրոնին «մեղադրել է» կուսակցականացված լինելու մեջ․ «Համազգային թատրոնը հիմնադրման օրվանից ոչ կուսակցությանն է քաջալերել, քարոզել, ոչ էլ կուսակցության պատվերով կամ թեմայով որևէ պիես է բեմադրել։ Որտե՞ղ տեսան Հայ Յեղափոխական դաշնակցության լոգոն կամ գաղափարախոսությունը Համազգային թատրոնի մեջ։ Թող ապացուցեն՝ որտե՞ղ են տեսել նման բան։ Նազենի Ղարիբյանը վերջին անգամ ե՞րբ է եղել Համազգային թատրոնում, որ տեսնի՝ մենք ժանրային առանձնահատկություն ունեք, թե ոչ։ Այո՛, մենք երկու տարի է՝ անցել ենք սարսափ ժանրի, թող գար և տեսներ, որ մենք սարսափ ժանրի պիեսներ ենք բեմադրում»,- սարկազմով նշեց Նավասարդյանը՝ ավելացնելով, որ սա ոլորտին և Համազգային թատրոնի կենսագրությանն ու պատմությանը չտիրապետելու արդյունք է միայն։ Ըստ Նավասարդյանի՝ ՊՈԱԿ-ները լուծարելու մասին կազմված առաջարկությունը Նազենի Ղարիբյանը ներկայացրել է կառավարությանը․ «Հույս ունեմ՝ պատկան մարմինները խելամիտ կգտնվեն, եզրափակիչ լուծում կտան և կասեն՝ հանգի՛ստ նստեք տեղներդ։ Չի կարելի էս տեսակ ջարդ անել։ Ամեն թատրոն ունի իր հանդիսատեսը, սա ոտնձգություն է նաև հանդիսատեսի հանդեպ։ Նազենի Ղարիբյանը չի հասկանում Համազգային թատրոնի էությունը, գործունեությունը, համազգային բառի նշանակությունը»,- ասաց նա՝ խորհուրդ տալով խոսելուց առաջ ընդամենը մտածել։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am