Նոր Հայաստան նոր Հայրապետ հակաեկեղեցական շարժաման աջակից Աբո Չափարյանը ժամանակին Հրանտ Դինքին մեղադրում էր թուրքական լրտեսությանը ծառայելու մեջ

Նոր Հայաստան նոր Հայրապետ հակաեկեղեցական շարժաման աջակից աբո չափարյանը ժամանակին Հրանտ Դինքին մեղադրում էր թուրքական լրտեսությանը ծառայելու մեջ ------ Լրագրողի աշխատանքը պատվաբեր ու ազնիվ ծառայություն է, որի առաքելությունը ոչ միայն հանրությանը տեղեկացնելն է, այլ նաև հասարակության հույզերի, խնդիրների թարգմանը լինելը։ Ամենևին էլ պատահական չէ, որ մամուլը համարվում է չորրորդ իշխանություն։ 1794թ.-ին տեր Հարություն քահանա Շմավոնյանի ջանքներով սկիզբ առած լրագրական շարժումը մեր պատմությանը տվել է բազմաթիվ պայծառ ու լուսավոր դեմքեր։ Այդ ասպարեզը եղել է այն միջավայրը, ուր գրեթե չեն եղել միջակություններ, կամ ապազգային նկարագիր ունեցող անհատներ։ Ցավով պիտի նշենք, այդ հատ ու կենտ բանսարկուներից մեկն ապրում է լոսանջելեսահայ գաղութում։ 2006թ.-ի նոյեմբերին էր, երբ Լոս Անջելես էր այցելել հայ լրագրության նոր պատմության ռահվիրահ Հրանտ Դինքը, որի հետ հանդիպում էր կազմակերպվել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանում։ Ներկաները կհիշեն, թե ինչպես ողջ հանդիպման ընթացքում, իր սանձարձակ պահվածքով աչքի ընկավ բարոյազուրկ աբո չափարյանը, որը ոչ միայն խանգարում էր բոլորին, այլև Հրանտ Դինքին մեղադրում՝ թուրքական լրտեսությանը ծառայելու մեջ։ Իսկ երբ աշխարհասփյուռ հայությունը ցնցվեց Հրանտ Դինքի մահվան բոթով, նույն ինքը՝ որմնացան աբո չափարյանը, Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցու <<Բենո Պետրոսյան>> սրահում կազմակերպված հուշ երեկոյի ընթացքում, կանգնած էր առաջին շարքում, սևազգես ու տխրադեմ՝ պատրաստ բոլոր ցավակցություններն ընդունելու։ Այս է չափարյան «լրագրողի» դիմագիծը։ Մեր մեծ պատմավիպասան Րաֆֆին, իր հայտնի «Խաչագողի հիշատակարանը» գրքում ներկայացնում է հայ գրականության մեջ բարոյական առումով ամենավիճելի ու հակասական կերպարներին՝ խաչագողերին, որոնք մի շրթունքով հայհոյում էին, մյուսով՝ աղոթում, մի կողմից սիրում էին, մյուս կողմից՝ ատում…., բայց ինչ էլ որ լիներ, չէին համարձակվում Հայոց Եկեղեցուն կամ նրա սպասավորներին վարկաբեկել, կամ վնաս հասցնել։ Մերօրյա այս նոր խաչագողն իր հովանավորի դրդմամբ հատում է նաև այս սահմանը՝ փորձելով վարկաբեկել Գարեգին Բ կաթողիկոսին, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդին և այլ սպասավորների։ Ինչպես ժողովուրդն է ասում. «Լեզուն ոսկոր չունի, ինչպես ուզում, այնպես էլ պտտում է»։ Այս գրությամբ ավելորդ ենք համարում անրադառնալ վեհափառին ուղղված խոսակցություններին, քանի որ այդ մասին բազմիցս խոսվել է։ Ինչ վերաբերում է Հովնան սրբազանին, հարկ է ընդգծել, որ չափարյանը չի տիրապետում ոչ միայն ազգային, եկեղեցական վարվեցողության ավանդույթներին, այլև կտրված է հայ իրականությունից։ Լինելով հոգով կույր ու տգետ՝ չի տեսնում այն մեծ սերը և հարգանքը, որ արդարորեն վայելում է բարձրաշնորհ, Տ. Հովնան արք. Տերտերյանը։ Կարևոր է արձանագրել, որ չափարյան ոչ մի կապվածություն չունի ո՛չ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, ո՛չ ԱՄՆ Արևմտյան թեմի և ոչ էլ որևէ ծխական համայնքի հետ։ Հետաքրքրականն այն է, որ այս ծաղրածուի բոլոր ջանքերը, որպեսզի իրեն նույնացնեն Հայաստանում ծնունդ առած <<Նոր Հայաստան, Նոր Հայրապետ>> շարժման հետ, հոդս ցնդեցին, որովհետև սկզբից ևեթ ակնառու էր չափարյան վա՜յ լրագրողի հակաեկեղեցական, անբարո նպատակները։ Նողկալին նաև այն է, որ այս ապաշնորհ խեղկատակը զանազան սադրանքներով գայթակղեցնում է եկեղեցու հավատացյալներին, երիտասարդներին, հանդես է գալիս ժողովրդի անունից, սակայն իր կողքին անգամ իր ազգականները չկան։ Եթե գոնե մեկը լիներ, վստահաբար պիտի հորդորեր, որ․ «Ա՜յ անմիտ, գնա՛, ստախոս բարերարիդ ասա, փոխանակ նոր սանձարձակ դավեր նյութի, ավելի լավ է, Հիպոկրատի երդումին հավատարիմ մնա, այլապես Աստված մեծ է, տեսնում է ամեն ինչ և Նրա արդար ու անկաշառ Դատաստանից ոչ ոք չի խուսափելու»։ Թեպետ «բարերար» կոչեցյալը հունվար ամսին մերօրյա խաչագողին պարգևատրեց նավային ուղևորությամբ, բայց արդեն որոշակիորեն նշմարվում է, որ շատ շուտով, դժգոհ նրա անարդյուն ծառայությունից պիտի ուղարկի իր արժանի տեղը՝ կոյուղաջրերի հավերժություն…. Հանուն 30 արծաթի՝ չափարյան ստահակի մոլագարությունը հասել է այնտեղ, որ նա եկեղեցու հարևանությամբ ավտովթար է իրականացրել՝ վտանգելով մարդկանց կյանքը։ Իր անպատիվ լրատվության նողկալի էջերում, ընչաքաղցի անհագուրդ հոգեբանությամբ, առանց նախնական համաձայնության, գործարարների գովազդներ է տեղադրել, ապա փորձել գումարներ կորզել։ Այս գրությամբ, անմասն ենք մնում չափարյան «լրագրողի» ոչ ավանդական, բարոյական ուղղության մասին համայնքում տարածված խոսակցություններին, ինչպես նաև այդ համատեքստում իր հովանավորի հետ շա՜տ կասկածելի կապերին՝ թողնելով դրա իրավունքն այլոց։ Ես ու իմ գրչակից եղբայրները համոզված ենք, որ այս գրությունը սթափության կոչ է լինելու, որպեսզի նմանները չհամարձակվեն պախարակել մամուլի ծառայողների սուրբ անունը և վաստակը։ Առայժմ այսքանը։ Արամ Հարությունյան

դիտվել է 1578 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am