ԵՐԵՔ ՀԱՐՑ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿ ՄԱՐՈւԹՅԱՆԻՆ
Այսօր «Հրապարակ» օրաթերթը ծանուցում է ստացել Երևանի քաղաքապետից` մեկ ամսվա ընթացքում հնգօրյա ժամկետում ազատել Բուզանդի հասցեում գտնող տարածքը, ինչպես նշված է ծանուցման մեջ` ելնելով Երևան համայնքի շահերից: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ երեք հարց ունեմ քաղաքապետ Մարությանին:
Եվ այսպես` հարց առաջին. «Հրապարակ» օրաթերթը մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը Երևանի ավագանու որոշմամբ ունի ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործելու պայմանագիր, և ավագանու որոշում` պայմանագիրը լուծարելու մասին չկա: Եվ ուրեմն, ինչու՞ եք խախտում պայմանագիրը:
Հարց երկրորդ. Երևան համայնքի այդ ի՞նչ աշխարհացունց շահ է, որի իրականացմանը այդքան խանգարում է «Հրապարակ» օրաթերթի զբաղեցրած 90 քառակուսի մետր տարածքը:
Եվ վերջապես հարց երրորդ ու վերջին. պարոն քաղաքապետ, չե՞ք կարծում, որ Երևան համայնքի շահերը արդյունավետ սպասարկելու համար բոլորովին այլ քայլեր պետք է անել:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը