«Բանակցություննների ձևաչափը մեռելածին է՝ ամեն պահի պատերազմի վերսկսման հեռանկարով». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Հանրապետությունը (ԱՀ) անկախության միջազգային ճանաչման ճանապարհին. Ակնհայտ է, որ Արցախի հակամարտության լուծման ուղին, միջազգային իրավունքի տեսանկյունից, այսօր նույնքան հեռու է իրավական գործընթացներից, որքան և մեկ կամ երկու տարի առաջ, որքան մեկ կամ երկու տասնամյակ առաջ։ [Ֆիզիկական իմաստով հայությունը հիմնախնդիրը լուծել է հիմնավորապես, լուծել է անդարձ]։ Բանակցությունների այն ձևաչափը, երեք՝ պետությունների տարածքային ամբողջություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կիրառում բացառող հիմնարար սկզբունքներով, մեռելածին է՝ ամեն պահի պատերազմի վերասկսման հեռանկարով։ Սա մեֆիստոֆելյան քաղաքական գորդյան հանգույց է։ Իսկ ո՞րն է իրավական հեռանկարը, ինչի՞ց սկսել։ Միացյալ Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 2-րդ հոդվածի 2-րդ կետը հուշում է՝ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքը պետություններին պարտավորեցնում է ընդունել, հարգել և ժողովուրդների ինքնավարությունն ու ինքնորոշումը։ Իսկ, որ արցախյան հակամարտությունն առաջացել է ռուսական «բաժանիր, որ տիրես» քաղաքականության [ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ․ hուլիս 5-ի որոշում] և համաթուրանականության հակահայ ձգտումների զուգորդումով, վաղուց ապացուցված է։ Այն հայ ժողովրդից Արցախի օտարման մի փորձ է, գաղութային հիերարխիայի կառուցման մի դասական օրինակ։ Ուստի, 1988-ից ծավալված արցախահայության պայքարը միջազգային իրավունքի հիմնարար սկզբուքներից մեկի՝ ժողովուրդների իրավահավասարության և իքնորոշման իրավունքի կիրառման օրինակ է, հակագաղութային ապստամբության ճանապարհով անկախություն ձեռք բերելու համար։ Այն Արցախի ժողովրդի անկախության պատերազմն էր։ Ուստի, հիմնախնդրի լուծումը պետք է որոնել ՄԱԿ-ի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի Գլխավոր Ասամբլեայի 15-րդ նստաշրջանի ընդունած գաղութացված երկրներին ու ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին Հռչակագրի շրջանակներում, որի ելակետային դրույթն է՝ յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է որոշում իր իրավական ու քաղաքական կարգավիճակը (ստատուս)։ Հռչակագիրը նախատեսում էր, որ ժողովուրդների և ազգերի իքնորոշումը պետք է իրականացվի ազատ, առանց արտաքին միջամտության՝ մարդու հիմնական իրավունքների պաշտպանությամբ, նրանց ամբողջական անկախության և ազատության հաստատման համար։ Կասկածից դուրս է, որ ինչպես Հռչակագրի ընդունման օրերին, այնպես էլ (նեո)գաղութացման հետխորհրդային այլակերպման շրջանում, հետխորհրդային երկրաքաղաքական տարածքում, գաղութատիրությունը նորից խանգարում է միջազգային տնտեսական համագործակցությանը, խոչընդոտում է կախյալ (գաղութացված) ժողովուրդների սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացմանը, հակադրվում է ՄԱԿ-ի համընդհանուր խաղաղության հաստատման իդեալին։ Ժամանակի ընթացքում, համաշխարհային զարգացմանը զուգընթաց, 1960 թվականների Հռչակագիրը, ըստ էության, հարստացավ՝ առաջընթաց ունենալով և բացահայտելով նրա բովանդակությունը հետևյալ փաստաթղթերում՝ 1970թ․ Միջազգային իրավունքի սկզբունքերի Հռչակագրում, 1975թ․ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության կոնֆրանսի (OSCE) եզրափակիչ Ակտում (իքնորոշման սկզբունքը ձևակերպված է որպես իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք), 1993 թվականի հունվարի 25-ին Վիեննայի համաժողովի կողմից ընդունված Մարդու իրավուքների հռչակագրում և գործողություննների ծրագրում։ Միաժամանակ, կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է, որ ՄԱԿ-ը չի երաշխավորում պետությունների տարածքային ամբողջությունն այն պարագայում, երբ տարածքային փոփոխությունները տեղի են ունենում տվյալ տարածքի ժողովրդի կամքի արտահայտությանը համապատասխան։ Ավելին, միջազգային իրավունքի պաշտպանության տակ է գտնվում միայն այն պետության տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է իր կազմում գտնվող ժողովրդի (ժողովուրդների) և ազգային փոքրամասնությունների իքնորոշման իրավունքը («Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքի մասին», ՄԱԿ, 1970 թ․)։ Ընդսմին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պարագայում գործում է Միջազգային իրավունքի կարևորագույն «փրկիչ անջատողական սկզբունքը» («remedial secessian»),համաձայն որի (հիմնականում) անկախանալու իրավունք ունեն այն ժողովուրդները, որոնք որպես (պետական) ճնշումնեից ազատվելու վերջին միջոց ընտրում են ճնշող պետություններից անջատվելու ու անկախ պետության ստեղծելու ճանապարհը։ Միջազգային իրավունքըհակված է պնդելու, որ անջատվող ժողովուրդը լինի կայացած էթնոս ու լեզվա-մշակութային-կրոնական առումով տարբեր (district) ու անհամատեղելի տվյալ երկրի մեծամասնության (իշխող) էթնոսի հետ (Տե՜ս Սյունի Վարազ, Կոսովոն, Ղրիմն ու Ղարաբաղը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, ———)։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am