Սկանդալ ՊՎԾ-ի շուրջ

Ամեն մարդ Հայաստանում պետք է հավասարապես պատասխանի օրենքի առջև՝ լինի պատգամավոր, պաշտոնյա, թե սովորական քաղաքացի, անկախ քաղաքական պատկանելությունից։ Այս կարծիքն է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել կառավարող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի Պետական վերահսկողական ծառայությունում նյութեր են պատրաստում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի և երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Պատգամավորը նաև հավաստիացրել է, որ հավելյալ տեղեկության չի տիրապետում և այն վերցնում է պաշտոնական հաղորդագրություններից և լրատվամիջոցների հրապարակումներից։ «Ինձ թվում է, որ մի քանի ժամ անց կստանանք ավելի հստակ տեղեկություն այս առիթով։ Ինձ անձամբ շատ են հետաքրքրում և հուզում այն հիմքերը, որոնց շնորհիվ ինչ-որ բան է տեղի ունենում»,- ընդգծել է Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե քաղաքացին խախտել է օրենքը, ուրեմն պետք է դրա համար համապատասխան պատիժ կրի։ Խորհրդարանականն ընդգծել է, որ եթե պարզվի, որ մամուլում հայտնված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն մեղավորները, անկախ իրենց ձեռքբերումներից, քաղաքական դիրքից և անցած ճանապարհից, պետք է պատասխան տան օրենքի առջև։ Միաժամանակ կառավարող դաշինքի պատգամավորը համոզված է, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ Ազգային անվտանգության ծառայության հնարավոր գործողություններում և գործունեությունում, ընդհանուր առմամբ, լինել չի կարող, քանի որ նրա խնդիրները հստակ սահմանված են։ Հիշեցնենք, որ, համաձայն Analitik.am պորտալի, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կալանել են Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, նրանց թվում՝ երկու վարչությունների ղեկավարներին։ Ավելի վաղ այդ նույն ռեսուրսը տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ում նյութեր են պատրաստում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի և երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am