«Հրապարակը» չի լքի տարածքը. հարկ եղած դեպքում դատարան կդիմեն

Քիչ առաջ «Հրապարակ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ստացել է ծանուցում այն մասին, որ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող խմբագրությունը պետք է հինգ օրում ազատի Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը: Օրաթերթը այս տարածքում գործունեություն է ծավալում 2009 թվականից Երևանի ավագանու որոշմամբ: Նրանց, որպես օրաթերթ, անհատույց տրվել է այդ տարածքը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ի ժամկետով: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Politik.am-ի հետ զրույցում ասում է, որ ապշած է այս վերաբերմունքից, և հատկապես զարմացած է, որ, ըստ էության, Հայկ Մարությանն է նախաձեռնող հեղինակը: Ըստ Օհանյանի՝ ծանուցման հիմնավորումը եղել է մի նախադասությամբ՝ «պետական գույքի արդյունավետ կառավարելու համար»: «Թե ու՞մ պիտի տրամադրեն այս տարածքը, և ո՞վ ավելի արդյունավետ պետք է օգտագործի այդ 90 քմ տարածքը, քան «Հրապարակը», հայտնի չէ: Իսկ վերջինս ամեն օր լրատվություն է հասցնում հասարակությանը, ծառայում է երկրին, բազմաթիվ այցելուներ ունի, մարդիկ այցելում են, ներկայացնում են իրենց խնդիրները, հույս են կապում: Բացի այս ամենը՝ մեծ գումարներ ենք ծախսել տարածքի նորոգման, կահավորման համար»,-ասում է Օհանյանը: «Ինչ է նշանակում լրատվամիջոցի համար 5 օրում լքել տարածքը, որտեղ կան 10-ից ավելի համակարգիչներ, տեղակայված ցանց, ընթերցողներին հայտնի հասցե: Ընդհանրապես, ինչ անբարոյականություն է նման վերաբերմունք դրսևորել մամուլի հանդեպ»,-ասում է օրաթերթի գլխավոր խմբագիրը: Մեր հարցին, թե սա կարո՞ղ էր կապ ունենալ, օրինակ,  իշխանությունների խաշկերույթի մասին «Հրապարակի» գրած հրապարակման հետ, որին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արմինե Օհանյանը պատասխանում է.«Ցանկացած ենթադրություն, ցանկացած վերլուծություն կարելի է անել այս պարագայում, բայց եթե ելնում ենք փաստերից, պետք է նշել՝ պայմանագիրը չի ավարտվել, կա ավագանու որոշում և կա այն փաստը, որ 2009 թվականից«Հրապարակ» օրաթերթը ըեղակայված է քաղաքապետարանին պատկանող այս շենքում և բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, մնացած ենթադրությունները թողնում եմ ձեզ»: Արմինե Օհանյանն ասաց, որ տարածքը չեն լքելու, պաշտպանելու են իրենց իրավունքները, անհրաժեշտության դեպքում էլ դատարան կդիմեն:  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am