Հերոստրատի արշավանքն ազգային մշակույթի դաշտում

Մշակույթի նախարարությունից նորություններն արդեն դադարել են անուրախ կամ տագնապալի լինելուց, դրանք իրենց մարտնչող տգիտությամբ այլևս հակազգային են ու հակապետական։ Լրահոսի հանկարծահաս բացահայտումից պարզվում է, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից լուծարման ենթակա կազմակերպությունների ցանկում է հայտնվել նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը։ Նախարարի պաշտոնակատար Նազենի Դարբինյանը՝«Առավոտին» տված հարցազրույցում, ոչ միայն չհերքեց լուրը, այլև իր մեկնաբանություններով հաստատեց, որ մեր երկրի համար այդ ռազմավարական ոլորտը հայտնվել է մշակույթից ու նրա կառավարման ունակություններից հազարավոր մղոններով հեռու, ոլորտը փորձությունների ու ցնցումների տանելու պատրաստ պատահական ու արկածախնդիր կառավարիչների տիրույթում։ Փորձելով հիմնավորել Համազգային թատրոնի լուծարման որոշումը՝ նախարարի պաշտոնակատարը այսպիսի մերկապարանոց հիմնավորում է ներկայացնում՝ «Թատրոնը որեւէ ժանրային առանձնահատկություն չունի, բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված»։ Ժանրային առանձնահատկությունը հիմնադրումից չզանազանող, ոլորտի թիվ մեկ պաշտոնյան ավելի է խճճվում՝ համոզված հայտարարելով, որ Համազգայինը ուսանողական թատրոն է և « հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա»։ Այ, այսպես՝ անտեղյակ, չփաստարկված, բայց կարևորը՝ ինքնավստահ գոհարներ են շաղ տալիս ու որոշումներ կայացնում՝ չիմանալով կամ զլանալով ճշտել, որ Համազգային թատրոնի հիմնադիր կազմում են եղել ու տարիներ շարունակ այնտեղ ստեղծագործել թատրոնի երախտավորներ Շահում Ղազարյանը, Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Մայիս Կարագյոզյանը, Աննա Էլբակյանը, Տիգրան Ներսիսյանը, Կարինե Ջանջուղազյանը, Նելլի Խերանյանը, Հրաչիկ Գասպարյանը,Դավիթ Հակոբյանը․․․ Չիմանալն ինքնին ամոթ չէ, բայց ոչ այս պարագայում։ Եթե տիկին Նազենին մի քիչ լուրջ վերաբերվեր իր պաշտոնին, ավելի ճիշտ մշակույթին՝ Համազգային պետական թատրոնի մասին մի տեղեկանք կպահանջեր իր աշխատակազմից ու կիմանար այս, նաև այն մասին, որ թատրոնը միջազգային փառատոներից բազմաթիվ Գրան պրիներ է բերել Հայաստան, կիմանար, որ «Արտավազդի» ոչ մի մրցանակաբաշխությունից Համազգայինն անմասն չի մնացել, կիմանար, որ Համազգայինի թատերախումբը մշտապես Արցախի ու հայ զինվորի կողքին է եղել, կիմանար, թե այն որքան փնտրված է Սփյուռքում։ Եթե տիկին Նազենին անկեղծ ցանկություն ունենար ճանաչել թատրոնը, ժամանակ կգտներ ներկա լինելու վերջին ութ ամիսներին թատրոնում տեղի ունեցած չորս պրեմիերաներից գոնե մեկին։ Ի վերջո, եթե անգամ Համազգայինը դրամատիկական թատրոն է, ի՞նչ է, ձեր դիլետանտական կարծիքով Հայաստանում որևէ թատրոնի գոյության իրավունքը պայմանավորված է սոսկ ժանրային առանձնահատկությամբ, այն էլ՝ մեկը լինելու սահմանափակությամբ, և երկրորդ, երրորդ թատրոն ունենալը շքեղությո՞ւն է։ Ինչո՞ւ եք ձեզ բարոյական իրավունք վերապահել, որոշել ինքնիրավչությամբ քանդել մեր հանրապետությունում կայացած, վաստակ ու ավանդույթ ունեցող մշակութային օջախը, այո՛, մի օջախ, որի հիմնադիրը ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ ազգային երևույթն է։ Ի դեպ, հեռավոր 1991-ին, երբ Սոսն ու Համազգային մշակութային միությունը հիմնադրում էին թատրոնը՝ համոզումը մեկն էր․ պատերազմի, աղքատության և խավարի մեջ ապրող հայ մարդուն հոգևոր հենարան էր պետք, պատերազմը հաղթելու ոգի։ Մենք, Սոսը, գաղափարը հաղթեց․ պետությունը գնահատեց արժեքն ու իր հովանու տակ վերցրեց։ Դա էր պետության ազնիվ և իմաստուն ճանապարհը դեպի մշակույթը, դեպի թատրոնը։ Դադարեցրե՛ք ձեր՝ հերոստրատական արշավանքն ազգային մշակույթի դաշտում։ Ես ձեզ ՍՈՍԻ խոսքով եմ պատասխանում, եթե թատրոնը ձեզ համար սոսկ տարածք է՝ ՊՈԱԿ, ապա մեզ համար՝ Հայաստանի, հայրենիքի հոգևոր սահման։ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am