Բանակում սննդի կազմակերպման ոլորտում հեղափոխական փոփոխություն ենք իրականացնելու: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք ներգրավում ենք մասնավորին սննդի կազմակերպման մեջ: Մենք մինչեւ հիմա գնում էինք սննդամթերք, իսկ սննդի կազմակերպումը, պատրաստումը դրված էր բանակի վրա: Իսկ այդ ոլորտը մասնավորին տալը ժամանակակից աշխարհում ընդունված լավագույն տարբերակն է: Շատ քիչ երկրներ են մնացել, որտեղ բանակն է պատրաստում սնունդը: Խաղաղ պայմաններում սննդի կազմակերպումը լավագույնս անելու է մասնավորը: Մենք գնում ենք այդ հեղափոխական քայլին»,-հայտարարեց Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով, մասնավորի վրա դրվելու է նաեւ խնդիր՝ փոխել սննդակարգը, բազմազանեցնելու, ավելի օպտիմալ օգտագործելու այն ռեսուրսները, որ տրվելու են ՊՆ-ի կողմից. «Սա կբերի որակի կտրուկ, անգամներ բարձրացման: Պատկերացրեք, որ կար մեկ կազմակերպությունը՝ ՊՆ-ն, այդ ոլորտում իր կոռուպցիոն ռիսկերով, սկսած մատակարարումներից վերջացրած զինված ուժերից սննդի քանակի վրա ուշադրություն չդարձնելով կամ գողանալով: Չէի ուզենա հրամանատարներին միանշանակ մեղադրել դրանում, բայց ընդհանուր առմամբ, բացերը շատ էին: Ես պետք է ընդունող լինեմ այդ ծառայությունը եւ ընդունեմ որակյալ»:
Դիտարկմանը, որ այդ մասնավոր ընկերություններից մեկը հենց նախարարի մտերիմին է պատկանում, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ոչ միայն մտերիմն է, այլեւ համախոհն ու դաշնակիցը: Հեղափոխության գնում են դաշնակիցների հետ: Հովանավորչություն չի լինելու, լինելու է մրցակցային միջավայր, որտեղ լավագույն արդյունք ենք ստանալու: Մենք ունենք նաեւ սննդի կազմակերպման ստանդարտի ձեւավորման խնդիր»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը