Սահմանադրությունը խաղալիք չէ, որ տարին մեկ ըստ ճաշակի փոխենք.ՀՅԴ ԳՄ-ն դեմ է «Նոր սահմանադրություն» նախաձեռնությանը

Մենք երկար տարիներ պայքարել ենք խորհրդարանական համակարգ ունենալու համար, ու այսօր հնին վերադարձը լուրջ հետընթաց կլինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական 10 ուժերի կողմից սահմանադրական փոփոխությունների պահանջին: Հիշեցնենք, որ արտախորհրդարանական 10 ուժեր համախմբվել են «Նոր սահմանադրություն» նախաձեռնության շուրջ, որի նպատակը նոր մայր օրենքի ընդունումն է: Սաղաթելյանը նշեց, որ ՀՅԴ-ն դեմ է, քանի որ դա հետընթաց կլինի: Ըստ նրա՝ ո՛չ դրա հասարակական պահանջը կա, ո՛չ էլ իմաստը: Անդրադառնալով այդ ուժերի այն դիտարկմանը, թե Սահմանադրության ընդունման հանրաքվեն բազմաթիվ խախտումներով է անցել, նա ասաց. «Եթե այդ ուժերի ՝ Սահմանադրությունը փոխելու հիմնավորումը այն է, որ նախորդ սահմանադրությունը ընդունվել է կեղծիքներով, ուրեմն վերջին երեք տարիներին՝ այսինքն` այս նոր սահմանադրությամբ տեղի ունեցած բոլոր գործընթացները անօրինական են: Արդյոք դա այդպե՞ս է, և արդյոք այդ ուժերն այդպե՞ս են մտածում»: Սաղաթելյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի համար կառավարման խորհրդարանական ձևը Հայաստանի զարգացման լավագույն տարբերակն է: «Մենք կարծում ենք, որ կառավարման խորհրդարանական ձևը լավագույն տարբերակն է մեր երկրի զարգացման  համար, և հենց այս սահմանադրության մեջ ժամանակի ընթացքում պետք է որոշակի փոփոխություններ  իրականացնենք այն անթերի դարձնելու համար»,- նշեց նա: Իսկ թե ինչ փոփոխություններ, նա նշեց՝ օրինակ, որոշակիորեն սահմանափակել վարչապետի լիազորությունները և մեծացնել խորհրդարանի դերակատարությունն ու վերահսկողությունը, այսինքն՝ վերացնել սուպերվարչապետության ինստիտուտը: «Հույս ունեմ, որ իշխանություններն ուշ թե շուտ կհասկանան դրա կարևորությունը,  կդրսևորեն  այդ քաղաքական կամքը, կգնան այդ փոփոխություններին, քանի որ դա բխում է բոլորի շահերից»,- ասաց Սաղաթելյանը: Հարցին էլ՝ ամեն դեպքում, եթե նոր սահմանադրություն ունենալու նախաձեռնությունը ընդլայնվի, ի՞նչ են անելու, նա պատասխանեց. «Թույլ չենք տալու, հնին վերադարձ չկա. Սահմանադրությունը խաղալիք չէ, որ տարին մեկ ըստ ճաշակի փոխենք»:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am