Մահվան ելքով վրաերթ Երևանում/տեսաշար/

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավտիսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով։ Ժամը 22։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Նավասարդյանը իր վարած Nissan մակնիշի 192 AP 61 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Սոկոլյովին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթակվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամը 01։25-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Արշակ Գրիգորյանին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցույան չգալով՝մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Վարորդ Ա. Նավասարդյանը աշխատում է «Կայզեր» սուպերմարկետում՝ որպես առաքիչ, իսկ Ա. Սոկոլյովն աշխատում էր «Մալի» կոշիկի սրահում՝ որպես կոշկակար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am