«Կառավարության կարևորագույն խնդիրը». Արտաշես Փափազյան

«Ներդաշնակ աշխարհ» ֆոնդի համանախագահ Արտաշես Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջրամբարները կկառուցվեն, եթե… Ճշմարիտ է, որ աղքատությունն առաջին հերթին մեր ուղեղներում է պետք հաղթահարել: Վստահ եմ, որ խոսքը լոկ չքավորներին, թշվառներին ու ընչազուրկներին չի ուղղված, այլ՝ բոլորին: Աղքատություն ասվածն էլ, առաջին հերթին, մեր հոգևոր ունայնությանն ու մեր գաղափարական ոչնչությանը, մեր՝ միայն անձնապաշտության ու նյութապաշտության, խաբեբաության ու ձրիակերության, ցոփության ու շվայտության աշխարհներում թափառող մտքերին ու անզուսպ ցանկություններին է վերաբերում: Այսօր, եթե մենք, իրոք, առաջընթացի ենք ձգտում, ավելի քան երբևէ, կարիք ունենք փոխելու մեր մտածելակերպը, վերանայելու նախկինում որպես առաջնային հայտարարված և մեր մտածողության բոլոր ոլորտներն զբաղեցրած եսակենտրոն, նյութապաշտական գաղափարները, գաղափարներ, որոնք բոլորիս անխտիր, վերածել են միայն սպառմամբ ու կյանքի վայելքներով հետաքրքրված, միայն բամբասանքներով ու բանսարկություններով հրապուրված, ոչինչ տալով առավելագույնը վերցնելու մոլուցքով տարված անդեմ ու միաչափ արարածների: Դժբախտաբար, մեր գիտակից մտավորականները, իրենց՝ ազգիս գաղափարական էլիտա համարողներն անգամ չեն տեսնում արժեհամակարգային փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը: Մեր կառավարության կարևորագույն խնդիրը, «մարդկանց մտածելակերպի փոփոխությանը» նպաստելը պիտի լինի և քանի որ (հաշվի առնելով մտածողության իներցիոնությունը) մարդիկ չեն կարողանում ինքնուրույն «վերափոխվել», ապա Կառավարության առաջնային նպատակը, այս ոլորտում ևս, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացնելը պիտի լինի: Ասվածը կենսագործելու ամենակարճ ուղին, ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏԱԿԱՆ լայնածավալ աշխատանք կազմակերպելն է: Դժբախտաբար, համապարփակ քարոզչության վրա, ոչ մի ուշադրություն չի դարձվում: Հակառակը, մեդիամիջոցների 90%-ը հանձնված է «հակահեղափոխականներին», որոնք այսօր, ավելի քան երբևէ, անարգել վար ու ցանք են անում ինֆորմացիոն տարածքներում, էլ ավելի խորացնելով առկա բարոյական անկումը, (գրեթե բոլոր հեռուստաալիքներով ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է պարազիտիզմն ու բանդիտիզմը, անբանությունն ու գողականությունը, անբարոյականությունն ու մարմնապաշտությունն ուղղակի քարոզող հեռուստասերիալների ցուցադրությունը, մարդկանց, առավելապես երիտասարդության ու երեխաների դեգրադացմանն ու հիմարացմանն ուղղված տարաբնույթ հաղորդումների հեռարձակումը, հեղափոխության խորքային իմաստները ծաղրող նրա ձեռքբերումները ծանակող անմիտ ու տափակ շոուների ցուցադրությունը ), իսկ թվացյալ չեզոք համարվող մեդիամիջոցներն էլ կամ սաբոտաժ են անում, կամ ցանկության պարագայում էլ, կարծում եմ, չգիտեն, թե ինչ պետք է անել: Այս վիճակին անհապաղ հարկավոր է վերջ տալ, այլապես եղած հոգեվիճակով, երբ բոլորը փորձում են հեղափոխության արդյունքները իրենցով անել, երբ ամեն մեկը ձգտում է ոչինչ չտալով առավելագույնը պոկել (ինչի վառ օրինակն են «աջ ղեկ» և ընդհանրապես մեքենաների առք ու վաճառքով զբաղվողները, տաքսիստները, ապրանք ներկրողները, տուգանք չմուծողները, գիտնական ու մշակութային գործիչ համարվողները, կրճատումների դեմ պայքար մղող անբանները, բարմենները, մատուցողները... ԲՈԼՈՐՍ), մենք ոչ միայն ջրամբարներ, այլ առուներ անգամ չենք կարողանալու կառուցել: Մարդկանց հոգեվիճակի փոփոխությանը նպաստող գաղափարների պրոպագանդումն է Կառավարության կարևորագույն խնդիրը»:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am