Ադրբեջանը ԻՊ-ի գործելաոճն ունի.Կարեն Վրթանեսյան

«Առանց վերապահումների պատերազմ է:Ադրբեջանական կորուստները բազմապատիկ են թե՛ զինուժի պաշտոնական տվյալներով՝ 20-ին հասնող տանկ, 2 ուղղաթիռ և այլն, թե՛ մարդկային կորուստների առումով:Դատելով հրապարակված ադրբեջանցի զինվորականների դիակների նկարների հանդերձանքից՝ ադրբեջանական կողմից կռվում են հիմնականում հատուկ ջոկատայիններ: Իմ տվյալներով մարտերը շարունակվում են թե՛ հարավում, թե՛ հյուսիս-արևելքում, ընդհանուր առմամբ մեր կողմից տեղ-տեղ առաջխաղացում կա: Հակառակորդը շատ մեծ ծավալի կորուստներ է կրել, հայկական կողմն էլ կորուստներ ունի»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական բախումներին: Նա նշեց, թե Պաշտպանության նախարարությունը մի ռազմավարություն է ընտրել, որ մինչև մարտական գործողությունների ավարտը զոհերի հստակ ցուցակներ, անուններ չի հրապարակելու, չնայած արդեն իսկ մի քանի անուններ ասվել են: Նա նշեց, թե դժվար է ասել, որ դիրքում այս պահին ինչ վիճակ է: «Եթե Ադրբեջանի գործելաոճը համեմատենք, ապա գործ ունենք մի պետության հետ, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի նույն մոտեցումներն ու գործելաոճն ունի, այստեղից էլ մեր մոտեցումները համապատասխան պետք է լինեն: Տեղեկատվական դաշտում էլ նրանք նույն են. զինվորի կտրած գլխով նկար են տարածում, գործում են  ճիշտ այնպես, ինչպես ահաբեկչական դասագրքերում է գրված»,- ասաց նա և հավելեց, թե լուրջ հարցեր պետք է առաջանան մեր միջազգային գործընկերների ու քաղաքակիրթ աշխարհի մոտ, որոնք ընդունում են Իլհամ Ալիևին: Վրթանեսյանն ասաց, որ չի կարող հստակ ասել՝ Թուրքիայի կողմից մասնակցություն կա հաջակցություն Ադրբեջանի, սակայն նկատեց, որ ադրբեջանական մամուլում հանդիպում են գրառումների, որտեղից պարզ է դառնում, որ  հնարավոր է թուրք հրահանգիչներ են մասնակցում առանձին գործողությունների:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am