«Թե որքանով այս ամենը կստացվի, հնարավոր չէ ասել». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերը կհիշեն, երբ ամիսներ առաջ ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց տվեց ու խոսեց Արցախյան խնդրի կարգավորման մասին, ինչը բուռն ռեակցիա առաջացրեց: Դեռ այն ժամանակ, էլի կհշեն ընկերներս, այդ հարցազրույցն ինքս մեկնաբանել էի, որ դեսպանը ՀՀ նոր իշխանությունների «մտադրությունների» հետախուզում էր արել՝ արդյոք նրա՞նք էլ կկրկնեն նախկինների սխալն ու կմտնեն լավրովյան պլանի գետը... Դեսպանի մի ձևակերպում դա մատնում էր: Ռիչարդ Հոգլանդի հարցազրույցը դրա էլ ավելի վառ վկայությունն էր՝ բացահայտելով Լավրովի պլանը: Ինչպես վերջին հոդվածի մեջ էի նշել, Ադրբեջանն ու Հայաստանը դրան չէին համաձայնել, քանի որ ռուսական պլանը չէր հստակեցնում, թե ի վերջո ում է վերջնականապես պատկանելու Լեռնային Ղարաբաղը, ավելի կոնկրետ՝ երաշխքիներ չէին տրվել կողմերին, որ ապագայի հանրաքվեն իրենց օգտին կլինի: Դրա համար Ալիևը չէր բավարարվել 5+2 տարածքներ ստանալով, իսկ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն էլ բացահայտեց Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն: Թեպետ, այս ամենը շատ պարզ էր նաև DW-ին ու Բլումբերգին՝ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի կոնտեքստից ու տողատակերից: Իհարկե, ԱՄն երբեք չի համարվել արցախյան խնդրով ստատուս քվոն պահպանելու կողմնակից, բայց Հոգլանդի հարցազրույցի համատեքստը երեք կարևոր բանի մասին է՝ 1. խուսափել նախկին գետը մտնելուց, 2. չշտապել ու մեծ սպասումներ չգեներացնել ու չփայփայել, 3. փոքր քայլերով պահել բանակցային պրոցեսը: Այս ամենը մի կարևոր բանի մասին են՝ Ադրբեջանին առիթ չտալ, որ բանակցությունների տապալումն օգտագործի իբրև պատերազմ սկսելու լեգիտիմ առիթ, ինչպես դա արեց 2016թ.: Եվ ամենաուշագրավն այն է, որ ամերիկյան կողմը և ընդհանրապես ոչ մեկ ոչ միայն կոշտ, այլ նաև որևէ քննադատություն չի հնչեցնում Հայաստանի դիրքորոշման մասին, որի մեջ առանցքային տարրեից մեկի Արցախի վերադարձն է բանակցային պրոցես, մյուսը՝ ստատուս-անվտանգություն հարցը: Հարցի տեսքով Ռուսաստանին մեղադրելով ստատուս-քվոն պահպանելու շահագրգռության մեջ, ԱՄՆ-ն անուղղակիորեն ստիպում է նրան հակառակն ապացուցելու համար ներգրավվել բանակցային գործընթացում՝ փորձելով նրան ևս զրկել ոչ միայն պրոցեսը տորպեդահարելուց, այլ նաև էսկալացիայի անուղղակի խրախուսումից: Թե որքանով այս ամենը կստացվի, հնարավոր չէ ասել, բայց այս թիրախները նկատելն անհնար է»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am