50 մլն դրամը, կներեք, բայց ես չեմ համարում, որ խոշոր գումար է.Վահե Հակոբյանը՝ ԶՊՄԿ-ից Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին փոխանցում կատարելու մասին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամին փոխանցված 51 մլն դրամն այդքան էլ մեծ թիվ չէ: Հիշեցնենք, որ կայքում հրապարակված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի նվիրատուների ցանկից պարզ է դառնում, որ ամենամեծ գումարը նվիրաբերել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 51 մլն դրամ: «Կոմբինատի սոցիալական պարտավորությունների շրջանակներում ընդհանրապես խոշոր չի համարվում: 2019 թվականի բյուջեում մենք բարեգործության համար նախատեսել ենք 15 միլիոն դոլար կամ 7 միլիարդ 300 մլն դրամ: Այսինքն`50 մլն դրամը, կներեք, բայց ես չեմ համարում, որ խոշոր գումար է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը: Նա հավաստիացրեց, որ նախկինում ևս ԶՊՄԿ-ի կողմից մեծ չափերի բարեգործություններ են կատարվել: Հստակեցնող հարցին՝ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարեգործական ծրագրերին ևս փոխանցվե՞լ է նման խոշոր գումար, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Մեզ համար միևնույն է, թե ով ինչ հիմնադրամ է ղեկավարում: Մենք փոխանցել ենք նախկին իշխանությունների ժամանակ, փոխանցում ենք հիմա և կփոխանցենք մյուս իշխանությունների ժամանակ: Մեզ համար անձերը բացարձակ նշանակություն չունեն»: Factor.am-ը հետաքրքրվեց՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամից կամ իշխանության այլ ներկայացուցիչների կողմից եղե՞լ են ուղղակի կամ անուղղակի առաջարկներ կամ հորդորներ, որպեսզի կոմբինատը հիմնադրամին գումար փոխանցի։ Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ նման բան չի եղել․ «Բացարձակ, չի եղել ոչ մի մեսիջ»: Վարչապետի հանձնարարականով նախորդ տարվա սեպտեմբերից ստուգումներ էին սկսվել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում՝ այդ թվում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Այստեղ ստուգումներն ավարտվել էին այս տարվա հունվարի 21-ին, բայց սենսացիոն որևէ բան չպարզվեց: Միակ ինտրիգն այն էր, որ ստուգումների ավարտի օրն աշխատանքից ազատվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Factor.am-ը Վահե Հակոբյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ, եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 51 մլն դրամ չփոխանցեր վարչապետի տիկնոջ հիմնադրամին, ստուգումների արդյունքում «հետաքրքիր դեպքեր» բացահայտվեին: «Ստուգումները կավարտվեր այնպես, ինչպես որ հիմա ավարտվել է: Ե՛վ հարկային մասով, և՛ բնապահպանական: Այսինքն՝ Դուք ակնարկում եք, որ ես ասեմ՝ մենք գումար ենք տվել դրա դիմա՞ց, դա հիմարություն է»: Մեր ճշտող հարցին ի պատասխան Հակոբյանը նշեց, որ «Իմ քայլը» հիմնադրամին կոմբինատը որևէ գումար չի փոխանցել: Աննա Հակոբյանը հանդիպում էր ունեցել խոշոր հարկատուների հետ: Վահե Հակոբյանն այս թեմայի շուրջ ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե արդյոք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ներկայացուցիչ եղե՞լ է հանդիպմանը, թե՝ ոչ: Ի դեպ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն միշտ կապվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Սակայն թե՛ ԶՊՄԿ-ից, թե՛ Քոչարյաննների ընտանիքից միշտ հերքվել են այդ տեղեկությունները:

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am