«Տիկինը չի հասկացել, որ այստեղ բարոյականության ու անբարոյականության խնդիր չկա»

Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին․ «Էժանագին շահարկումները կտրենք քաղաքացու թանկարժեք իրավունքներով. Տիկինը չի հասկացել, որ այստեղ բարոյականության ու անբարոյականության խնդիր չկա, քանի որ բարոյականության ու անբարոյականության ճամփաբաժանը դժվար դուք կարողանաք որոշել՝ ամբողջովին թաթախված լինելով ընտրակեղծարարության մեջ։ Բարոյական ու անբարոյական եք որոշում․ անբարոյականություն է ձեր ընդունած որոշումները։ Մենք երբեք կասկածի տակ չենք առնում հանրային աշխատողի աշխատանքը, այլ կասկածում ենք և ,նույնիսկ, համոզված ենք, որ ձեր ընդունած որոշումներն են խոչընդոտելու քաղաքացիների ազատ կամքի դրսևորմանը։ Այսպիսի անօրինականություններից խուսափելու համար ձեզ առաջարկվում  է  մեկ կետի փոխարեն տասը բացել, որպեսզի քաղաքացիները կարողանան առանց որևէ տեխնիկական խնդիրների մասնակցել գործընթացին։ Միայն Ստեփանակերտում կան բազմաթիվ հաշմանդամներ, ծերեր, անկողնուն գամված քաղաքացիներ, որոնց ըստ ձեզ պիտի սպասարկեն նոտարները։ Ամբողջ Ստեփանակերտում երկու նոտար ունեք, անհասկանալի է, այդ նոտարները բան ու գործ չունե՞ն պետք է տնետուն ընկնե՞ն։ Կամ այդ ինչից ենթադրեցիք, որ ստորագրահավաքը միտված է մինիմալիստական սկզբունքների վրա, որ վերցնում եք Ստեփանակերտի ընտրողների տասը տոկոսը, ու դա հերիք չի, դեռ օրական քաղաքացիների թիվ եք ներկայացնում։ Ո՞ր խելոքը ձեզ հուշեց, որ 38 647 ընտրողից միայն կմասնակցեն 3865: Իսկ միգուցե ստորագրահավաքին միայն Ստեփանակերտի մասնակիցներով ապահովվի ստորաքրահավաքի մինիմալ հաշվարկը ամբողջ Արցախի համար։ Կամ ի՞նչ գիտեք, որ այդ ստորագրահավաքը նախաձեռնողը միայն տասը տոկոսի հույսով է տոգորված, սա այն իրատեսական նախագիծն է, որը հենց բխում է յուրաքանչյուր արցախցու շահերից ,և սա դուք լավ գիտեք, և այն կարող է նաև գերազանցել հիսուն տոկոսը։ Միգուցե այս իրողությունն է ստիպում ձեզ կիրառել այս մեթոդները, դա դեռ կպարզվի։ Բայց այն որ չեք ուզում շարժվել օրենքով, դա հստակ է և անվիճելի։ Այս ամենը վերլուծելուց հետ, տիկին, կարծում ենք ժամանակ կմնա մտածելու, թե  անբարոյականությունը իրականում ինչ սահմաններ ունի։ Ասում է՝ մարդ խոսում է միայն այն բաներից, ինչի պակասը ունի»:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am