Վազգեն Մանուկյանին զրկել են կառավարության շենքի սենյակից

168 ժամը գրում է. Վազգեն Մանուկյանն իր Հանրային խորհրդի (ՀԽ) կազմով կորցրել է հասցեն, գույքն ու բնականոն աշխատելու հնարավորությունը: Կառավարության շենքում նրանց հատկացված միակ սենյակը հեղափոխական իշխանությունն արդեն իսկ հանձնել է ուրիշին՝ առանց լուծելու գրասենյակի խնդիրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այն հատկացրել է վարչության պետերից մեկին: Եվ այս իրավիճակից անհարմար դրության մեջ են հայտնվել սենյակի հին ու նոր տերերը: Ընդամենը 5 հոգու համար նախատեսված աշխատասենյակը, ուր այդպես էլ Վազգեն Մանուկյանը ոտք չդրեց հատկացման օրվանից, այս օրերին դատարկ է մնացել: ՀԽ-ի անհասցե ու անժամկետ «արտաքսված» կազմը կիսացրիվ աշխատում է Վազգեն Մանուկյանի կուսակցության՝ ԱԺՄ գրասենյակից, իսկ նորեկը դեռևս ձգձգում է տեղափոխության հարցը: Հանրային խորհրդի համար այս քաոսային վիճակը ստեղծել է Էդուարդ Աղաջանյանը: Հեղափոխությունից հետո իշխանության եկածներն ուսումնասիրել էին մասնավորին տրվող վարձակալական ծախսերը ու որոշել էին առաջին կրճատումները սկսել հենց այստեղից: Բնական է, որ բյուջեի հաշվին տարածքներ վարձակալելու փոխարեն՝ պետգույքի տարածքում պետական կառույցի համար պայմաններ ստեղծելը միանգամային ճիշտ մոտեցում էր: Սակայն այս դեպքում խնդիրն այլ ենթատեքստ ուներ… Հեղափոխական կառավարությունում ՀԽ-ի շուրջ պատմությունը սիզբ է առել մի պրագմատիկ պատճառով. սովորության համաձայն՝ սկզբում հեղափոխական կառավարությունը կտրել է միջոցները, հետո նոր մտածել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու մասին: Կառավարությանը կից հասարակական կառույցի օգտակար գործողության գործակիցը հասել է նվազագույնի, իսկ անորոշ վիճակից ելքեր դեռ չեն նշմարվում: ԿԱ Պետական գույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին հանձնարարված է ազատ տարածք գտնել Հանրային խորհրդի համար, մինչդեռ պետական ենթակառույցներում ազատ տարածք չի գտնվել: Ու մինչ կառավարության վստահեցումներն իրականություն կդառնան՝ Հանրային խորհրդի նորընտիր կազմը խայտառակ ռեժիմով հարկադրված է եղել ամեն անգամ մի բուհի կամ գրադարանի դահլիճում ժողովներ հրավիրել, ձևավորել 15 հանձնաժողովներ: Հանրային խորհրդի նորընտիր կազմը, համակերպվելով կառավարության կողմից պարտադրված խաղի կանոնների հետ, շարունակում է սրան-նրան խնդրելով՝ աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել տարբեր վայրերում: Սակայն տարածքի պատճառով խիստ օրակարգային է մնում ՀԽ ոլորտային հանձնաժողովների նիստերի անցկացման հարցը. Հանրային խորհրդրի կազմը ստիպված է անընդհատ ձգձգել հանձնաժողովի նիստերը, քանի որ նույն տեխնիկական պատճառով հետաձգվում է նաև ՀԽ նախագահի ընտրությունները: Փաստացի Վազգեն Մանուկյանը դեռևս լեգալ կարգավիճակ չունի ՀԽ-ում և այնքան ժամանակ, քանի դեռ ընտրված չէ Հանրային խորհրդի նոր նախագահը: Իսկ Վազգեն Մանուկյանի լիազորությունները դե յուրե դադարեցված են դեռ անցած տարվանից:   Հ.Գ. Բացառված չէ, որ Հանրային խորհրդին տարածքից զրկելով՝ հեղափոխական իշխանությունը ոչ այնքան՝ խնայողության, որքան՝ քաղաքական նպատակ է հետապնդել՝ փորձելով իբր հարվածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, Հանրային խորհուրդն իր ձևավորման օրվանից Հանրապետության հրապարակի տարածքում էր գործում՝ տեղակայված էր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում, որն ասոցիացվում է Քոչարյանի ընտանիքի հետ: Ի դեպ, այստեղ է նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Նիկոլ Փաշինյանը 2018 հուլիսին հանձնարարում է լուծել «Էրեբունի պլազայի» հետ կնքած Հանրային խորհրդի համար՝ 234 քմ տարածքի վարձակալության պայմանագիրը, իսկ Վազգեն Մանուկյանին, իր ղեկավարած կազմով հանդերձ՝ տեղափոխել Բաղրամյան 26: Նախագահական նստավայրում Հանրային խորհրդին 2 սենյակ էր հատկացվել՝ մեկը՝ կազմին, մյուսը՝ նախագահ Մանուկյանին: Քննարկումների սենյակի բացակայության պատճառով խորհրդի անդամները մի քանի անգամ դժգոհություն են բարձրացնում, խնդրում են այլ տարածք տրամադրել, երկու ամիս անց Կառավարությունը նրանց ավելի վատթար պայման է հարկադրում՝ կրկին փակ ռեժիմով տարածք՝ ընդամենը մեկ աշխատասենյակով՝ Կառավարության շենքի 1-ին հարկում: Իսկ այս ժամանակահատվածում դեգերումների ընթացքում Հանրային խորհրդից բառացիորեն խլվում է նաև վերջինս պատկանող պետական գույքը: Մասնատված, ցաք ու ցրիվ եղած գույքը, հնարավոր է, ՀԽ-ի նոր տարածքում այլևս ի մի չբերվի, հայտնի չէ նրանց տեղը, տեղափոխություններից հետո այն չի գույքագրվել ոչ մի անգամ: Հիշեցնենք, Հանրային խորհուրդն իր ստեղծման օրից՝ 2009թ.-ից, որպես ՀՀ նախագահի աշխատակազմին կից խորհրդակցական մարմնի հասարակական կարգավիճակ ուներ, նախագահի աշխատակազմից տարեկան հատկացվում էր ավելի քան 4,5 միլիարդ դրամ՝ տարածքի վարձակալության և պահպանման ծախսերի համար: Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման անցման և դրանից բխող մի շարք օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ ՀԽ-ի համար բյուջեից տրվող ծախսը կրկնակի նվազեց՝ 2018-ին հասնելով հասնելով 2 միլիարդ 381 միլիոն դրամի: Հիմա այն գործում է դարձյալ հասարակական կարգավիճակով՝ որպես ՀՀ կառավարությանը կից խորհրդակցական մարմին:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am