«Շարքային կլյաուզնիկ»․ Ռուբեն Մելիքյանի պատասխանը՝ իրեն կաշառք պահանջելու մեջ մեղադրող Սեդրակ Բաղդասարյանին

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին մեղադրեց իրենից 20 հազար դոլար կաշառք պահանջելու մեջ։ Խոսեով Հյուսիսային պողոտայում իրենց բնակարանների դիմաց փոխհատուցում ստանալու գործընթացի մասին՝ Բաղդասարյանը նշեց․ «Այդ ժամանակ Կառավարությունից ինձ ասացին, որ բնակարան կտրամադրեն, բայց ինձ տրամադրեցին ուրիշի բնակարան։ Արդարադատության այն ժամանակվա փոխնախարար Ռուբեն Մելիքյանը ինձանից 20 հազար դոլար կաշառք ուզեց, որ Եվրադատարանի որոշումով ինձ հասանելիք բնակարանը տան ինձ»,-նշեց Բաղդասարյանը։ Լրագրողի ճշտող հարցին՝ ի նկատի ունի Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի՞ն, Սեդրակ Բաղդասարյանը պատասխանեց․ «Այո՛, Արդարադատության նախկին փոխնախարարը, որն այսօր դարձել է իրավապաշտպան և խելոք բաներ է ասում, գնացի իրեն մոտ, 20 հազար դոլար կաշառք ուզեց, ասեց տուր, որ եվրոպական դատարանի որոշմամբ հատկացված բնակարանը տանք քեզ»։ Այս հայտարարության հետ կապված Factor.am-ը պարզաբանում խնդրեց Ռուբեն Մելիքյանից։ Նա նշեց, որ 7 տարի առաջ Սեդրակ Բաղդասարյանին հրավիրել է իր մոտ և առաջարկել նրա շահերից բխող լուծման տարբերակ, ինչը, սակայն, չի ընդունվել։ «7 տարի առաջ հրավիրել եմ Սեդրակ Բաղդասարյանին ինձ մոտ և ասել հետևյալը․ որպեսզի ՀՀ-ն կատարի ՄԻԵԴ-ի առաջ իր ստանձնած պարտավորությունը՝ այն է նրան տա իրեն վճարված 20 հազար դոլարի փոխարեն իր ունեցածից երկու անգամ մեծ մակերերեսով (117 քմ) բնակարան, առաջարկել եմ վերադարձնել այդ 20 հազար դոլարը։ Ես իրենց շահերից ելնելով առաջարկել եմ անգամ ոչ թե այդ պահին տալ գումարը, այլ տալ այն վերադարձնելու համաձայնություն, որից հետո կկարողանային հատկացված բնակարանը վաճառել շուկայական արժեքով, նոր գումարը վերադարձնել։ Սակայն երբ իրենք չհամաձայնեցին և երկու տարի հետո եղավ ՄԻԵԴ որոշումը, եղավ այն, ինչ ես ասում էի՝ 30 տոկոսով ավելի քիչ գումար ստացան, քան եթե հետ վերադարձնեին այդ 20 հազար դոլարը և վերցնեին իրենց ունեցած բնակարանից երկու անգամ ավել մակերեսով բնակարանն ու այն վաճառեին»,-պարզաբանեց Մելիքյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ այդ մասին պարզաբանում տրվել է դեռ 2012 թվականին՝ 7 տարի առաջ, երբ կրկին Բաղդասարյանի կողմից եղել է նմանատիպ մեղադրանք։ Հարցին՝ ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել, փաստորեն իրեն հրապարակավ մեղադրում են կաշառք պահանջելու համար, Մելիքյանը պատասխանեց․ «Ինչպես 7 տարի առաջ հայտարարել եմ, ես դատական կարգով զրպարտության, վիրավորանքի դիմաց հերքում չեմ պահանջելու, սահմանափակվելու եմ հերքելով, իսկ դատավորը թող լինի հանրությունը»։ Դիտարկմանը՝ չունի՞ մտավախություն, որ դա կարող է դիտարկվել որպես իրավական փաստարկների բացակայություն, Մելիքյանը նկատեց․ «Ես ասելիքս ներկայացրել եմ 7 տարի առաջ, կրկնեցի այսօր և պատրաստ եմ կրկնել՝ եթե դրա անհրաժեշտությունն էլի լինի։ Իսկ Ձեր նշած մարդու լավագույն բնութագիրը տվել է նրա նախկին փաստաբանը՝ Արթուր Գրիգորյանը՝ Սեդրակ Բաղդասարյանին որակելով որպես շարքային կլյաուզնիկ»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am