Հիմնադրամների մասին խոսելուց այս հսկա ու բարի մարդուն եմ հիշում․․․

Սիրելիներս, դուք որ այդպես հողին եք հավասարեցնում այն, ինչ կար նախկինում, այնքան էլ այդպես չէ։ Լավ բաներ եղել են, կան, կլինեն, պարզապես լավի կողքով անցնելուց՝ մի քիչ զգու՜յշ․․․Ամենավատ բանը ամեն ինչ հավասարեցնելն է՝ լավը, վատը, միջակը, ոչնչությունը․․․ Լռում եմ, որովհետև գիտեմ, որ զսպության արգելակները համահարթեցման պրոցեսում խախտվում են ու տրորում, ինչ հանդիպում են իրենց ճանապարհին։ Արժևորումը վկայագիր է ստանում  ժամանակի քննություննից հետո։ Ձեզ պատմելու եմ  հեքիաթ թվացող այս փոքրիկ պատմությունը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր։ Երբ տասնյակ տարիներ են անցել, ու նա չկա և փորձում ես վերհիշել, ամեն ինչ այնքան լուսավոր է թվում։ Ժամանակն իր սևագրությունն արել է ու շատ բան ենք հասկանում։ Բարեկամս գնացել էր  Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց։ Ասել էին, որ անհապաղ պիտի վիրահատվի։ Վիրահատությունը շատ թանկ էր։ Գլխիկոր մտել էր գլխավորի մոտ։ Երբ իմացել էր, որ Սյունիքից է, ժպտացել է՝ Սյունիքը Մաքսիմի նման հայր ունի, ինչու՞ եք մտածում։ Այդ ժամանակ ենք իմացել, որ Մաքսիմ Հակոբյանն է ֆինանսական աջակցությամբ բազում սյունեցիների կյանք փրկում։ Լու՜ռ, առանց աղմուկի, առանց թմբկահարության։ Ինչքան գումար էր կազմում վիրահատությունը, վճարում էր՝ հասցեական․․․Ինչքան հիշում եմ, ասում էին՝ պայմանագիր ունի հիվանդանոցի հետ։ Երևի արդեն 15 տարի է անցել այդ ծանր վիրահատությունից,  ապրում, արարում է բարեկամս և նրա նման ինչքա՜ն մարդիկ։ Մի զրույցի ժամանակ, երբ Մաքսիմ Հակոբյանին ասացի՝ ո՜նց չենք իմացել, որ դուք․․․  Ասաց՝ Հրայրը (նկատի ուներ վիրաբույժին) «Մաշինի մատոռնա սարքում», ես ի՞նչ եմ անում՝ բենզին եմ լցնում ընդամենը։ Հիմա հիմնադրամներ են ստեղծում, հուզիչ անուններ դնում, պետպատվերներ հորջորջում, բայց մարդը՝ հասցեական մարդը, ով ծանր հիվանդ է,  մոլոր է՝ ում դիմի, ոնց դիմի․․․ Աջուձախ խնդրանք- աղաչանքներ են՝ երեխաս մեռնում է, երեխաս ծանր է, օգնե՜ք․․․ Այդքան հիմնադրամների, այդքան գումարների պարագայում մարդն ինչու՞ է դիմում աղքատ ժողովրդին՝ օգնե՜ք․․․ Հիմնադրամների մասին խոսելուց այս հսկա ու բարի մարդուն եմ հիշում․․․ Լու՜ռ, առանց աղմուկի, առանց թմբկահարության։ Հասմիկ Բաբաջանյանի  գրառումը

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am