Թիվ 19 պոլիկլինիկայում որեւէ բան դեռեւս չի փոխվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
«Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը շարունակում է իր կեղծիքներով համեմված գործելաոճն ու շանտաժի ենթարկելը։ Հիշեցնեմ, որ 13.02.2019 թվականին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ հարց ուղղեցի քաղաքապետին առ այն, որ 12.02.2019 թվականին լրացել է ավագանու 12.02.2014 թվականի որոշման 5 տարին՝ պոլիկլինիկան հանձնել հավատարմագրային կառավարման։ Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, հաստատելով ամենն ասաց, որ այո, լրացել է առաջին 5 տարին, երկրորդ փուլն էլ «պաուզայի» մեջ է։
Մի փոքր իրազեկում. Սամվել Սարգսյանը շարունակում է աշխատակիցներին շանտաժի ենթարկել եւ օրենք խախտել։ Ի դեպ, վերջինիս լիցենզիան լրացել է սեպտեմբերի 4-ին, բայց շարունակում է պաշտոնավարել։
Հիշեցնեմ, որ 14.09.2018 թվականին «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը