Փետրվարի 24–ին չարաշահումների կասկածանքով ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի hարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը:
Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը:
Նրա խոսքով` նույն գործի շրջանակներում հարցաքննվել են մի քանի աշխատակիցներ. «2018 թվականին Հրազդանի քաղաքապետարանում Perfect Аudit ընկերությունը ստուգել էր քաղաքապետարանի վերջին երեք տարվա գործունեությունը և հայտնաբերել էին խախտումներ, որոնք կապված են եղել գույքահարկի և հողի հարկի հետ»,- փոխանցեց խոսնակը։
Նա նշեց՝ միայն հարկային բաժնում վերջին 3 տարում հայտնաբերել են 138 միլիոն դրամի չարաշահում․ «Թե ինչպես է մեխանիզմը գործել, չգիտենք, բայց փաստը այն է, որ այդքան խախտում է կատարվել, քաղաքացիները վճարել են, կտրոնները կան, բայց իրենց անունով փաստացի պարտքեր են կուտակվել»,– ասաց Պողոսյանը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը