ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Հայաստանի կառավարության հռչակած տնտեսական հեղափոխությանը:
Ո՛չ կառավարության ծրագրում, ո՛չ այդ ծրագրի հրապարակումից հետո վարչապետի ներկայացրած 15 կետերում չի երևակվում որևէ քայլ, գործողություն, անելիք, գաղափար, որը կվերաբերեր արտաքին տնտեսական հարաբերություններին, մասնավորապես արտաքին քաղաքականության այն հատվածին, որը կոչվում է տնտեսական դիվանագիտություն։ Մինչդեռ դա պետք է լինի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը, հատկապես մի պետության պարագայում, որը հռչակել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրում։
Ընդհանրապես տնտեսական դիվանագիտությունը մեր արտաքին քաղաքականության մեջ մղված է երկրորդական, երրորդական պլան։ Մենք չունենք փաստաթղթային բազա, ռազմավարություն կամ հայեցակարգ, թե ինչպես է պատրաստվում արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական կորպուսի միջոցով նպաստել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի զարգացմանն ու, ասենք, դեպի Հայաստան ներդրումների հոսքին։ Մենք պատկերացում չունենք, թե ինչով են զբաղվում արտերկրում սփռված մեր դեսպանատների տնտեսական ատաշեները ու տարբեր տարածաշրջաններում գործող առևտրային ներկայացուցիչները։
Տպավորություն է, որ մեր արտաքին քաղաքականությունը սկսվում և վերջանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ ու մի քանի երկրների հետ հարաբերություններով։ Մինչդեռ ակնհայտ է, որ այսօր՝ գլոբալիզացիայի դարաշրջանում, ոչ միայն տնտեսական հեղափոխություն, այլև անգամ սովորական տնտեսական զարգացում չի կարող ապահովվել առանց դիվանագիտության կողմից տնտեսությանը ցուցաբերվող աջակցության։ Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ դիմում եմ ՀՀ արտգործնախարարությանը՝ խնդրելով տրամադրել, օրինակ, վերջին մեկ տարվա ընթացքում մեր տնտեսական կցորդների իրականացրած աշխատանքների հաշվետվությունը։ Ժամանակակից աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը այնքան ու այնպես են փոխկապակցված, որ մեկի զարգացումը հնարավոր չէ առանց մյուսի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է իրականացնի ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականություն, որի դեպքում միայն հնարավոր կլինի խոսել ու մտածել տնտեսական հեղափոխության մասին»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը