Վազգեն Մանուկյանին զրկել են կառավարության շենքի սենյակից

168.am-ը գրում է. Վազգեն Մանուկյանն իր Հանրային խորհրդի (ՀԽ) կազմով կորցրել է հասցեն, գույքն ու բնականոն աշխատելու հնարավորությունը: Կառավարության շենքում նրանց հատկացված միակ սենյակը հեղափոխական իշխանությունն արդեն իսկ հանձնել է ուրիշին՝ առանց լուծելու գրասենյակի խնդիրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այն հատկացրել է վարչության պետերից մեկին: Եվ այս իրավիճակից անհարմար դրության մեջ են հայտնվել սենյակի հին ու նոր տերերը: Ընդամենը 5 հոգու համար նախատեսված աշխատասենյակը, ուր այդպես էլ Վազգեն Մանուկյանը ոտք չդրեց հատկացման օրվանից, այս օրերին դատարկ է մնացել: ՀԽ-ի անհասցե ու անժամկետ «արտաքսված» կազմը կիսացրիվ աշխատում է Վազգեն Մանուկյանի կուսակցության՝ ԱԺՄ գրասենյակից, իսկ նորեկը դեռևս ձգձգում է տեղափոխության հարցը: Հանրային խորհրդի համար այս քաոսային վիճակը ստեղծել է Էդուարդ Աղաջանյանը: Հեղափոխությունից հետո իշխանության եկածներն ուսումնասիրել էին մասնավորին տրվող վարձակալական ծախսերը ու որոշել էին առաջին կրճատումները սկսել հենց այստեղից: Բնական է, որ բյուջեի հաշվին տարածքներ վարձակալելու փոխարեն՝ պետգույքի տարածքում պետական կառույցի համար պայմաններ ստեղծելը միանգամային ճիշտ մոտեցում էր: Սակայն այս դեպքում խնդիրն այլ ենթատեքստ ուներ… Հեղափոխական կառավարությունում ՀԽ-ի շուրջ պատմությունը սիզբ է առել մի պրագմատիկ պատճառով. սովորության համաձայն՝ սկզբում հեղափոխական կառավարությունը կտրել է միջոցները, հետո նոր մտածել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու մասին: Կառավարությանը կից հասարակական կառույցի օգտակար գործողության գործակիցը հասել է նվազագույնի, իսկ անորոշ վիճակից ելքեր դեռ չեն նշմարվում: ԿԱ Պետական գույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին հանձնարարված է ազատ տարածք գտնել Հանրային խորհրդի համար, մինչդեռ պետական ենթակառույցներում ազատ տարածք չի գտնվել: Ու մինչ կառավարության վստահեցումներն իրականություն կդառնան՝ Հանրային խորհրդի նորընտիր կազմը խայտառակ ռեժիմով հարկադրված է եղել ամեն անգամ մի բուհի կամ գրադարանի դահլիճում ժողովներ հրավիրել, ձևավորել 15 հանձնաժողովներ: Հանրային խորհրդի նորընտիր կազմը, համակերպվելով կառավարության կողմից պարտադրված խաղի կանոնների հետ, շարունակում է սրան-նրան խնդրելով՝ աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել տարբեր վայրերում: Սակայն տարածքի պատճառով խիստ օրակարգային է մնում ՀԽ ոլորտային հանձնաժողովների նիստերի անցկացման հարցը. Հանրային խորհրդրի կազմը ստիպված է անընդհատ ձգձգել հանձնաժողովի նիստերը, քանի որ նույն տեխնիկական պատճառով հետաձգվում է նաև ՀԽ նախագահի ընտրությունները: Փաստացի Վազգեն Մանուկյանը դեռևս լեգալ կարգավիճակ չունի ՀԽ-ում և այնքան ժամանակ, քանի դեռ ընտրված չէ Հանրային խորհրդի նոր նախագահը: Իսկ Վազգեն Մանուկյանի լիազորությունները դե յուրե դադարեցված են դեռ անցած տարվանից:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am