2003 թ-ից սկսած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի պարբերաբար փոփոխությունների արդյունքում մոտ 9800 մարդ վերադարձել է Հայաստան:
Այս մասին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այս պահի 27-35 տարեկան սաhմանագծի մեջ ունենք 3225 մարդ: 35-ից հետո քրեական հետապնդումը դադարեցվում է: Հիմա որ ասում ենք համապարփակ լուծում պետք է գտնենք, այնպիսի լուծում, որ հնարավորին շատ մարդ հնարավորություն ունենա վերադառնա ՀՀ, բայց չվնասենք ո՛չ զորակոչին, ո՛չ պաշտպանական համակարգին:
Վերջին հաշվով այս մարդիկ, որ այս վիճակում են հայտնվել, նրանք երեխա են եղել, նրանց ծնողները ՀՀ-ից դուրս են բերել իրենց և իրենք չեն գիտակցել՝ ծնողները ինչ խնդիր են լուծել՝ գուցե անվտանգությունից ելնելով: Բայց մենք պետք է պետական շահով առաջնորդվենք»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս պահի դրությամբ հետախուզվողների թիվը 10000-ից ավելի է:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը