Ստիպված ենք վճարել նրա համար, որ դուք ապրիլին որոշեցիք, որ ավելի վատ լինել չի կարող

Դուչեն երեկ գժուկներին զարմացրեց՝ Քեննեդու մտքի այլասերված տարբերակը հրմցնելով հանրությանը։ Նախ, եկեք ֆիքսենք, որ Քեննեդու և Դուչեի ասածների միջև կա շատ սկզբունքային տարբերություն։ Քեննեդին ասում է, թե մի հարցրու, թե ինչ է արել պետությունը քո համար, այլ ասա, թե ինչ ես դու արել պետության համար, իսկ Դուչեն ասում է՝ մի հարցրու, թե ինչ է արե կառավարությունը քո համար, այլ հարցրու, թե ինչ ես ինքդ արել քեզ համար։ Ինչպես տեսնում եք, եկու մտքերի միայն վերբալ կառուցվածքնն է նման, իսկ բովանդակությունը լրիվ տարբեր է։ Քեննեդին խոսում է պետականամետ լինելու մասին, այն կոնցեպտի մասին, որ եթե դու պետությունից ավելին ես ակնկալում, ապա դու պետք է ավելին տաս պետությանը։ Դուչեն խոսում է ուտիլիտար-քցողական պրիզմայից ու նրա միտքը Լևոն Տեր-Պետրոսյանի չարաբաստիկ «Ըմբռնումով մոտեցեք․ հարևաններից պարտք արեք» մտքի արդիականացված տարբերակն է, կամ ավելի ժողովրդական՝ եղունգ ունես գլուխդ քորի։

Էս համեմատականի մասով ամփոփեք, որ Քեննեդու մոդելով առաջնորդվելու դեպքում մեզ սպասում է ավելի լավ ապագա, իսկ Դուչեի մոդելով առաջնորդվելու դեպքում մեզ սպասվում է նոր՝ 1993 թվական, որովհետև դրանում բացարձակ չկա պետականամետության նշույլ անգամ։ Ինչևէ, անցնենք առաջ։ Եկեք այդ նույն ֆորմուլան պրոյեկտենք Դուչեի վրա ու նրա փոպարեն պատասպանենք, թե ինչ է նա արել իր համար՝ չհարցնելով, թե ինչ է անելու կառավարությունը/պետությունը հանուն իր թանկ անձի։ Դեռ տարին չբոլորած, արդեն կարելի է կիպլիկ հատորյակ կազմել այն ամենի մասին, որ Նիկոլ Ճաճանչափայլն արել է իր համար, ընդ որում, կետերի մի մասը քրեորեն պատժելի է։ Սկսած նարանից, որ իր ազգուտակին պաշտոններ ու մանդատներ է ցփնել (արա՛, անգամ անձնական վարսավիրին նագլիով պաշտոն տվեց ու տենց էլ չհանեց), վերջացրած նրանով, որ կինը, որը գնալով ավելի է նմանվու Նիկոլի ալտերէգոյին, լուրջ մարտահրավեր է նետել Սաշիկի դափնիները խլելու։ Ասածիս առհավատչայն էլ Աննա Հակոբյանի հիմնադրամի նվիրատվությունների ցանկն է, որը հրապարակվելուց հետո դարձավ ֆեյսբուքի քննարման թոփ թեմաներից մեկը։ Այո՛, գժուկներ, ես հասկանում եմ ձեր կոգնիտիվ դիսսոնասնսը, երբ մի կողմից չեք ուզում հավատալ, որ ձեր այդքան սիրելի մեսսիան ու մեսսիուհին ձեզ խաբեցին և ուզում եք պաշտպանել, իսկ մյուս կողմից չունեք այն հարցի պատասխանը, թե ինչու են Աննային մուծվում Առաքելական Եկեղեցուց՝ մինչև Պուշկինի դպրոց և Ալեքսանյան Սամվելից մինչև Թումանյանի թանգարան, բայց հավատացե՛ք, որ ամեն ինչ առավել քան արդար է։ Այնպես որ, երբ որոշեք հետևել Նիկոլ Ճաճանչափայլի խորհրդին ու հարց ուղղեք ինքներդ ձեզ, թե դու ինչ եք արել ձեր համար, չմոռանաք համեմատել արդյունքները Դուչեի արդյունքների հետ։ Տարբերությունն էլ կլինի այն գինը, որը բոլորս՝ դուք էլ հետը, ստիպված ենք վճարել նրա համար, որ դուք ապրիլին որոշեցիք, որ ավելի վատ լինել չի կարող ու նոր Աստված է իջել Արարատյան դաշտ։ Դմփ-դմփ-Հու՛

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am