Թորոսյան & Co-ն ներկայացնում է…

Կառավարության ծրագիրը (2019) ոչ միայն կենացների ժողովածու է (ստորև կցված է առողջապահության մեկ էջանոց ծրագիրը), այլև այն հանդիսանում է նախորդ իշխանությունների ներկայացրած ծրագրերի պլագիատ ու կոնսպեկտ։ Ինչպես և նախորդները, այնպես էլ այս կառավարությունը տեսնում է առողջապահական համակարգի միայն մեկ կողմը` բացարձակապես անտեսելով բուժաշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային պայմանների, աշխատավարձերի տրամադրման և այլ կարևոր հարցեր։ Մինչդեռ, այսօր բուժաշխատողները և ուսուցիչները ամենաքարկոծված ու ամենաանպաշտպան խավն են Հայաստանի Հանրապետությունում։ Յուրաքանչյուր նոր կառավարություն իր պարտքն է համարում բուժաշխատողներին ու ուսուցիչներին ներկայացնել որպես ամենակոռումպացված, ամենակեղտոտ ու ազգի թշնամու կարգավիճակում` միաժամանակ չմոռանալով սեփական քարտուղարուհիներին ու սուրճ դնողներին մի լավ պարգևատրել։ Եթե մենք ցանկանում ենք (իսկ մենք ցանկանում ենք) ունենալ առողջ ու աշխատող առողջապահական համակարգ, զերծ ստվերային գումարների շրջանառությունից, ապա մենք առաջին հերթին պետք է բարձր գնահատենք բուժաշխատողների կատարած անձնվեր աշխատանքը` պահպանելով հարցի և՛ ֆինանսական, և՛ բարոյական կողմը։ Ձայնագրիչը գրպաններում թաքցրած բուժաշխատողների հետևից ընկնելով, բժշկի անվանը «կաշառակեր» պիտակը կպցնելով` ստեղծում եք մի իրավիճակ, որում բուժաշխատողները հիասթափվում և արտագաղթում են մեր երկրից։ Դեռ ավելին, նախընտրական շրջանում կազմակերպած ժողովի ընթացքում Թորոսյան & Co PR-կազմակերպությունը հավաստիացրել էր, որ բուժհիմնարկների հետ պետ.պատվերի պայմանագրերը կնքվելու են դեկտեմբեր ամսին, որպեսզի նոր տարվա ընթացքում հստակ լինի բժշկական ծառայությունների մատուցման ծավալը բժշկական հաստատությունների կողմից, և բուժհիմնարկները հնարավորություն ունենան ժամանակին և պատշաճ կերպով աշխատավարձեր վճարելու համար։ Մինչդեռ, արդեն փետրվար ամիսն է մոտենում ավարտին, սակայն, շատ բուժհաստատություններ սպասում են պայմանագրերի կնքմանը։ Ինչպես ինձ տեղեկացրեցին առողջապահության գործակալությունից և նախարարությունից` սպասում են նախարարության աշխատակցի ստորագրությանը (վերջին զանգս եղել է 25.02.2019թ-ին ժամը 13:00-ին)։ Չմոռանամ նշել, որ առողջապահության գործակալությունն ու նախարարությունը շարունակում են աշխատել ՀՀԿ-ոճով` իրար վրա գցելով մեղքը` հավանաբար քողարկելու համար նախարարի «մերկ» լինելու փաստը։ Իհարկե, նախարարության կողմից գովազդվող ոչ մի ֆեյք-ծրագիր հնարավոր չէ իրագործել, քանի-որ պետական բյուջեն ոչ թե ծակ է, այլ հատակ չունի։ Ունենալով շուրջ 7 մլրդ դոլար արտաքին պետական պարտք, շուրջ 1 մլրդ դոլար բյուջեի դեֆիցիտ, շուրջ 400 մլն դոլար պարտքի սպասարկման պարտավորություն` պետական միջոցները խնայելու և խելքով ծախսելու փոխարեն` ներկայիս կառավարությունը մսխում է հանրային խղճուկ միջոցները։ Միևնույն ժամանակ մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ առողջապահական համակարգը տանում են դեպի մոնոպոլիզացիա` ընտրյալ կլինիկաներին տրամադրելով ճոխ պետ.պատվեր` խիստ սահմանափակելով ՀՀ քաղաքացու` իր բժշկին ու բուժհիմնակը ընտրելու իրավունքը, և ուղղորդելով նրան դեպի կոնկրետ հիվանդանոցներ։ Մենք պետք է թույլ չտանք առողջապահական ոլորտի մենաշնորհացում։ Սակայն, ես առավել կարևորում և առաջնահերթ եմ համարում բուժաշխատողների բոլոր տեսակի իրավունքների պաշտպանության հարցը (աշխատանքային պայմաններ, աշխատավարձ, պարտականությունների կոնկրետացում, պատասխանատվության ենթարկում բուժաշխատողին վիրավորող, հարվածող, սպանող անձանց և այլն)։ Եվ թող քարտուղարուհիները սպասեն …. (и пусть весь мир подождет …) Մարինա Խաչատրյան Քաղաքական գործիչ Բժիշկ-նեյրովի

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am