Որ ընկերությունն է հաղթել. հայտնում է Դավիթ Խաժակյանը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր Facebook-ի էջում այսպիսի գրառում է արել.«Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, քան ԿամԱԶ ներկրող կազմակերպությունը։ Բանն այն է, որ տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց ԿամԱԶ-ի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունն այդ մրցույթին։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ քաղաքապետարանը որպես տեխնիկական բնութագիր 24 աղբատար մեքենաների համար նշել է Euro 3 բնապահպանական ստանդարտը!!! Բանն այն է, որ 2018թ․ հունվարի 1-ից արգելված է ԵՏՄ տարածքում արտադրել Euro 5 ստանդարտից ցածր ստանդարտի շարժիչներ։ Որևէ այլ կազմակերպություն չէր կարող հաղթել այս մրցույթում անկախ ներկայացրած գնից, քանի որ արգելված է Euro 3-ի արտադրությունը և ներկրումը ԵՏՄ տարածքում։ Եթե պարզվի, որ ներկրված մեքենաները իսկապես Euro 3 են, ապա լուրջ հարց է առաջանալու, թե ինչպե՞ս են դրանք արտադրվել Ռուսաստանում և ինչո՞ւ են մեր պետական մարմինները թույլ տվել դրանք ներկրել Հայաստան։ Իսկ եթե պարզվի, որ ներկրված մեքենաները իրականում Euro 5 են, կնշանակի, որ մրցույթի տեխնիկական պայմաններով արհեստական արգելք է ստեղծվել 900 մլն դրամ արժողությամբ մրցույթին այլ կազմակերպությունների մասնակցության համար։ Հ․ Գ․ Եվրոպական երկրներում Euro 3-ի արտադրությունը վաղուց արգելված է վերջինիս արտանետումների մեծ ծավալի պատճառով, իսկ այն որ ԵՏՄ-ում այն ևս արգելված է, գրեթե համոզված եմ, որ տեղյակ էին նաև այս գնումն իրականացնող պաշտոնյաները»:  

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am