Էրեբունիում կրակոցները տեղի են ունեցել «ՏԷՑ» կոչվող վայրում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։ 2019թ. փետրվարի 24-ին ահազանգեր են ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը՝ 21:15-ին, «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է ընդունվել 1991թ. ծնված երիտասարդ, իսկ ժամը 21:18-ին «գլխի թիկնային մակերեսի չթափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է ընդունվել 1993թ. ծնված երիտասարդ, ովքեր հայտարարել են, որ մարմնական վնասվածքներն ստացել են Երևանի Այվազովսկու փողոցում։ Նույն օրը՝ ժամը 22։45-ին, «աջ ազդրի շրջանի հրազենային վերք» ախտորոշմամբ, հոր կողմից ավտոմեքենայով «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Երևան քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1990թ., ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում: Անմիջապես «Էրեբունի բժշկական կենտրոն» և «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություններ են մեկնել օպերատիվ-քննչական խմբի անդամները և պարզել, որ վերոհիշյալ երեք անձինք հրազենային վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Բժիշկներից ստացված տեղեկանքների համաձայն՝ տուժողներից և ոչ մեկն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու։ Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Վերոհիշյալ երեք երիտասարդները ճանաչվել են տուժող: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, միջադեպին մասնակից անձանց շրջանակը, դեպքի վայրը, որը հանդիսանում է «ՏԷՑ» կոչվող վայրը: Մասնավորապես՝ հայտնաբերվել են այն ավտոմեքենաները, որոնցով միջադեպի մասնակիցները դեպքի վայրից հեռացել են: Հայտնաբերված «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենայի զննությամբ արտաքին մակերեսին հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ վնասվածքներ, առջևի դիմապակու վրա` բութ գործիքի ներգործությանը բնորոշ վնասվածք, իսկ «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ վարորդի կողապակու վրա` հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածք, արնանման հետք, իսկ սրահում՝ արնանման հետքեր, արնանման հետքեր պարունակող բաճկոն, փայտե մահակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի` 7,62մմ տրամաչափի 2 կրակված պարկուճ, ինքնաձիգի 7,62մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ և 1 գնդակ։ Բացի այդ, հայտնաբերվել է «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենայի դռանապակու հողմապաշտպան դետալից պոկված հատված, ինչպես նաև՝ «Նիսսան Վերսա» մակնիշի չկողպված դռներով ավտոմեքենա։ Բժշկական կենտրոնից առգրավվել են երիտասարդների հագին դեպքի պահին եղած հագուստները: Կատարվել են հարցաքննություններ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև միջադեպին առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am