Աննա Հակոբյանի ուղևորությունը Շվեյցարիա հարկատուների համար բեռ չի եղել. Փաստերի ստուգման հարթակ

Վերջերս լրատվականներից մեկի կողմից տարածվեց մի հոդված, որտեղ Աննա Հակոբյանին մեղադրեցին պետության հաշվին Շվեյցարիա մեկնելու, ճոխ ծախսերի և դրանք հանրությունից թաքցնելու մեջ։ Փորձենք, սակայն, հասկանալ, թե որտեղից և ինչպես սկսվեց այս պատմությունը, և որքան է «նստել» Աննա Հակոբյանի ուղևորությունը պետբյուջեի վրա, գրում է FIP․am-ը (Փաստերի ստուգման հարթակ)։ Ինչպես սկսվեց Հունվարի 20-ին շվեյցարական Դավոս քաղաքի ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Շվեյցարիա։ Սրան զուգահեռ, ԶԼՄ-ներում սկսեց շրջանառվել մի վարկած, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մեկնել է Շվեյցարիա՝ չլինելով ՀՀ պատվիրակության կազմում։ Լրատվականներից մեկն էլ, հղում անելով անանուն աղբյուրների, Աննա Հակոբյանի ուղևորությունը գնահատեց 8 մլն դրամ։ Զարգացումը Վերոնշյալ լրատվականի լրագրողը ներկայացվող տեղեկությունները փորձել էր ճշտել Աննա Հակոբյանի մամուլի խոսնակից։ Վերջինս պատասխանել էր, որ մանրամասների չի տիրապետում, բայց վստահ կարող է պնդել, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել։ Տիկին Հակոբյանի խոսնակը նաև խորհուրդ էր տվել մանրամասները ճշտել կառավարությունից։ Թեմային իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Աննա Հակոբյանը՝ նշելով, որ չնայած ինքն ունեցել է ֆորումին մասնակցելու հրավեր և նույնիսկ եղել է Դավոսում, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ միջոցառմանը չի մասնակցել։ Տիկին Հակոբյանի և իր մամուլի խոսնակի հայտարարությունների միջև առկա ակնհայտ հակասությունից հետո վերոնշյալ լրատվականը կատարեց բավականին ծավալուն հետաքննություն, որի արդյունքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իսկապես Շվեյցարիա են մեկնել նույն ինքնաթիռով և գիշերել են Savoy Hotel Baur en Ville հյուրանոցում։ Հակասությունները Հարկ է նշել, որ Շվեյցարիա մեկնելու հետ կապված Աննա Հակոբյանի և իր խոսնակի մեկնաբանությունների տարբերություններից զատ, կա ևս մեկ խնդրահարույց կողմ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունվարի 17-ի 47-Ա հրամանում նշվում են Դավոսի տնտեսական ֆորումում հայկական պատվիրակության անդամների անունները, որոնց թվում, սակայն, բացակայում է Աննա Հակոբյանի անունը: Որպես օրինակ կարող ենք բերել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցը, որի ժամանակ ՀՀ պատվիրակության կազմում նշված է եղել նաև Աննա Հակոբյանի անունը: Ինչ վերաբերում է վերոնշյալ լրատվականի հրապարակմանը, ապա հոդվածի հեղինակը պնդում է, որ վարչապետի տիկնոջ ուղևորությունը կատարվել է հարկատուների հաշվին, որը, սակայն, իրականությանը չի համապատասխանում, և ստորև կներկայացնենք, թե ինչու։ Ծախսերը Եվ այսպես. փորձենք հասկանալ, թե որքան է արժեցել Աննա Հակոբյանի ուղևորությունը Ցյուրիխ։ Քանի որ Աննա Հակոբյանը մեկնել է պաշտոնական պատվիրակության հետ նույն ինքնաթիռով, ապա կարելի է պնդել, որ ճանապարհի համար լրացուցիչ ծախսեր չեն արվել։ Նույն սկզբունքով են մեկնում նաև լրագրողները, որոնք պատրաստ են հոգալ իրենց կեցության ծախսերը (բացառությամբ մի քանի հեռուստալրագրողների, որոնց բոլոր ծախսերը հոգում է պետությունը)։ Աննա Հակոբյանը չի եղել պատվիրակության կազմում, հետևաբար, վերջինիս համար չի հատկացվել նաև օրապահիկ, ինչը հատկացվում է պատվիրակության անդամներին, և այս առումով նույնպես Աննա Հակոբյանը բեռ չի դարձել հարկատուների համար։ Աննա Հակոբյանը գիշերել է նույն հյուրանոցում, որտեղ գիշերել էր Նիկոլ Փաշինյանը։ Մենք փորձեցինք հյուրանոցների օնլայն ամրագրման միջոցով պարզել, թե ինչ արժե հենց այն համարը, որը զբաղեցրել էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Ամրագրման համար ընտրեցինք մարտի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածը։ Որոնեցինք նույն համարը ինչպես մեկ, այնպես էլ երկու անձի համար։ Պարզվեց, որ երկու դեպքում էլ հյուրանոցի համարի արժեքը նույնն է՝ 4051 դոլար։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ լրագրողի այն պնդումը, թե Աննա Հակոբյանը, Շվեյցարիա մեկնելով մսխել է պետբյուջեի գումարները, մեղմ ասած, մանիպուլյացիա է։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները. «Իրավունք» Հերթական խայտառակ հարվածը․ Ռոբերտ Ամստերդամ (video) Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Լեզվիդ մի տուր ու հրապարակի․․․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին», արդյունքը նույնը կլիներ. Մխիթարյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am