168 ժամը գրում է. 5 տարի շարունակ՝ ՀՀԿ-ական, իսկ վերջին մի քանի ամիսներին՝ անկախ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պաշտոնից հեռացել է` զգալի ավելացնելով իր եկամուտները, թեև բանկային հաշիվներին նրա կուտակումները գրեթե նույնն են մնացել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Ալեքսանյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2018-ին նախկին պատգամավորի եկամուտները կազմել են 41.3 մլն դրամ, որից 5.7 մլն-ը նրա աշխատավարձն է եղել, մոտ 9.5 մլն դրամ ստացել է երկու ձեռնարկություններից՝ որպես շահաբաժին, մոտ 13 մլն-ը վարձակալության դիմաց ստացված վճարներ են, իսկ 13.5 մլն դրամը նա ստացել է անցած տարի հողամասի վաճառքից: Մինչդեռ ընդամենը 5 տարի առաջ նրա եկամուտներն ընդհանուր 13 մլն դրամ էին կազմում:
Սակայն բանկում Ալեքսանյանն այս ընթացքում իր կուտակած միջոցները ոչ թե ավելացրել է, այլ որոշ չափով պակասեցրել, այսպես՝ անցած տարեվերջին նա ունեցել է 342 մլն 641 հազար դրամ և 8 մլն դոլար, իսկ 5 տարի առաջ՝ 357 մլն դրամ և 8.25 մլն դոլար:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը