«Աղետ է սպասվում, վերահաս աղետ». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը բացառիկ է, բայց միայն իր ամենատաղանդավոր ու լուսավոր մարդկանց կուլ տալու ու ոչնչացնելու տեսանկյունից։ Այսօր Բորիս Նեմցովի հիշատակի երթը նայելիս ինքս ինձ հենց այդ մտքի վրա բռնացրեցի։ Հա՛, իսկապես Ռուսաստանը բացառիկ է։ Վերջին 300 տարիներին ոչ մի ուրիշ պետություն այդքան չի տանջել ու հալածել իր քաղաքացիներին, որքան Ռուսաստանը։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան սոսկալի հանցագործություններ են գործել ուրիշ ազգերի ու պետությունների դեմ, իսկ Ռուսաստանն առաջին հերթին հենց ինքն իր առաջ է մեղավոր ու հանցագործ։ Այն օժտված է ինքնաոչնչանալու ու նորից վերածնվելու բացառիկ բնազդով։ Բնազդ, որի ներգործության ճանապարհին միլիոնավոր մարդիկ են տառապել ու սպանվել՝ դեկաբրիստներից մինչև քաղաքացիական պատերազմ ու գուլագներ, ճորտատիրությունից մինչև կոլեկտիվացում ու 1990-ականների մասնավորեցում։ Երևի թե հենց այս հանգամանքներն են Ռուսաստանին հետաքրքիր դարձնում: Այն ոչ մի րոպե չընդհատվող ողբերգություն է, մարդկային հառաչանքից ու գոռոցներից խլացված ողբերգություն։ Բորիս Նեմցովի ողբերգական սպանությունից հինգ տարի է անցել, բայց սոսկալի հանցագործությունը դեռևս մնում է չբացահայտված։ Միջադեպից ընդամենը մի քանի օր առաջ Նեմցովը զգուշացնում էր, որ ցարերի գահին բազմած չեկիստը իրեն սպանելու է։ Ռուսաստանը երբեք չի մարսելու այս հանցագործությունը, նույնիսկ եթե տասը կամ էլ քսան տարի անցնի, միևնույն է, չի մարսելու։ Ինչպես-որ չմարսեց դեկաբրիստներին կախաղան բարձրացնելը, Ալեքսանդր 2-ի եղերական սպանությունն ու 1905-ին սեփական ժողովրդի վրա կրակելը։ 1917-ը եկավ ու ջնջեց այդ բոլոր հանցագործությունների հետքերը։ Ճորտատիրությունից նոր-նոր ազատագրված մարդիկ փշրեցին ու հողին հավասարեցրին ինքնակալության նույնիսկ ամենավերջին քարը։ Գրեթե նույն սցենարը կանխատեսվում է նաև ապագայում։ Եթե Ռուսաստանը չհրաժարվի իր կայսերականությունից ու փտած բյուզանդականությունից, եթե շարունակի հալածել ու սպանել ընդդիմադիրներին, եթե շարունակի ագրեսիան Ուկրաինայի ու հարևան մյուս պետությունների նկատմամբ, ապա աղետ է սպասվում, վերահաս աղետ։ Ու ցավոք սրտի դրա արդյունքում նորից տուժելու են խաղաղ մարդիկ՝ ամեն ինչ տեսած, բայց ոչինչ չսովորած ռուսաստանցիները։ Նեմցովը Ռուսաստանի պատմության ամենալուսավոր անհատականություններից մեկն էր, ու նրա չեզոքացումը չի կարող հենց այդպես անցնել ու մոռացվել։ Դա մեկ մարդու դեմ կազմակերպված ոտնձգություն չէր, այլ բռնություն մի ամբողջ պետություն դեմ, ապտակ, որն ուղղված էր ռուս ժողովրդին։ Ինչպես այսօրվա երթի ժամանակ էին վանկարկում․ Россия будет свободной».

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am