«Այս հերքումով այդ խոսակցությունները նոր իմպուլս ստացան». Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԼՏՊ֊ն, եթե լուռ մնար, Նիկոլ-Լևոն կապի մասին խոսակցությունները գուցե մարեին։ Իր այս հերքումովայդ խոսակցությունները նոր իմպուլս ստացան։ Հոգեզավակը չգիտեմ, բայց ակնհայտ փաստ է, որ Նիկոլը, իր նման շատ֊շատերի պես, տարիներ շարունակ զգալի չափով եղել է ԼՏՊ֊ի գաղափարական ազդեցության ներքո։ Այն, որ որպես լրագրող կայանալու փուլում Նիկոլը իշխանության քննադատ է եղել որոշ հարցերում, դեռ չի նշանակում, որ նա ԼՏՊ֊ից չի ժառանգել, օրինակ, «անկախ Արցախ» բեմականացնելու մարտվարությունը, որը նորից փորձում է փաթաթել մեր վզին։ Բացի այդ, այդ տարիներին բուն ընդդիմությունը ոչնչացված էր և պայքարը գնում էր ՀՀՇ֊ի տարբեր թևերի միջև։ Լրագրողներն էլ մի թևին քննադատելիս երբեմն մյուս թևի շահերից էին խոսում, որոնք բոլորն էլ գաղափարապես հհշ֊ական էին։ Այն, որ Նիկոլը 2013֊ին նեղացավ ԼՏՊ֊ից, երբ նա ՀԱԿ֊ի ղեկավարությունը վստահեց Զուրաբյանին, այլ ոչ թե իրեն, բոլորս տեսանք՝ դա շատ լավ արտացոլվում էր իրենց խմբակցության գործունեության վրա։ Բայց այդ կոնֆլիկտը հաստատ տարածք հանձնել֊չհանձնելու մասին չէր։ Միաժամանակ փաստ է, որ երբ Նիկոլը որոշեց սեփական կուսակցությունը ստեղծել, դրա ծրագիրը շարադրելիս որոշեց հակադրվել ամեն ինչ հանձնելու լևոնականությանը և որդեգրել ավելի ժողովրդահաճ մոտեցում, որը ԼՏՊ֊ն կարող էր նույնիսկ ազգայնականություն որակել։ Այսօր էլ Նիկոլը դա անում է՝ հայտարարելով, որ «տարածքները չեն կարող հանձնվել խաղաղության դիմաց», սակայն անգամ այստեղ մատնում է, որ դեռ մասամբ լևոնական ազդեցության ներքո է, քանի որ միայն ԼՏՊ֊ն էր տարածքները հանձնում խաղաղության դիմաց, իսկ Մինսկի խմբի շրջանակներում տարածքների հանձնումը քննարկվում է ոչ թե խաղաղության, այլ կարգավիճակի և անվտանգության երաշխիքների դիմաց։ Սրանից պարոն վարչապետը դեռ չի հրաժարվել։ ՈՒստի կարծում եմ, ՆԻկոլ֊ԼՏՊ կապի մասին հերքումը մարդիկ ուզում են լսել ոչ թե քաղաքական դիակ Լևոնից, այլ Նիկոլից, բայց ոչ թե դատարկ խոսքերով, այլ հենց որևէ պարագայում, այդ թվում կարգավիճակի և անվտանգության դիմաց, տարածք չհանձնելու պարտավորության տեսքով, ինչպես նաև ազատագրված տարածքների բնակեցման լայնածավալ ծրագրեր գործարկելու և արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը վերականգնելու տեսքով։ Սպասենք»։

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am