Այսօր կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովը: ՔՊ-ն անցնում է իր զարգացման հաջորդ փուլին։ Այս մասին իր facebook-ի 0էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՔՊ-ն անցնում է իր զարգացման հաջորդ փուլին և այսօր բացեցինք մի կարևոր խոսակցություն այն մասին, թե ի՞նչպիսի կուսակցություն ենք մենք կառուցում կամ վերակառուցում: Այս խոսակցությունը մեծապես նպաստելու է Հայաստանում քաղաքական դաշտի վերափոխմանն ու առողջացմանը: Սա շատ երկար ու կարևոր խոսակցություն է:
Բայց մի քանի բան արդեն իսկ փոխված իրողության պայմաններում մեզ համար շատ հստակ է. մենք բոլորովին չենք ձգտում լինել Հայաստանի ամենամարդաշատ կուսակցությունը ու կուսակցության մեջ ընդգրել բոլոր այն մարդկանց, որոնք սովոր են լինել օրվա կուսակցության կազմում, և մենք չենք ձգտում անխտիր մասնակցել բոլոր տեղական ընտրություններին ու զբաղեցնել համայնքներում բոլոր ղեկավար պաշտոնները…
Ուզում եմ նաև վերահաստատել, որ ՔՊ-ն իր ստեղծման օրից ունի անփոփոխ արժեքներ և այսուհետ էլ հավատարիմ է մնալու դրանց. մենք միշտ երազել ենք ունենալ թափանցիկ, հաշվետու, ներառական, ինքնաֆինանսավորվող, ժողովրդավար ու գաղափարական կուսակցություն, և մեր ջանքերը միտված են լինելու այս սկզբունքների պահպանմանը, գործարկմանը և ներկայացմանը»,-ասված է գրառման մեջ:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը