Ֆեյսբուքյան օգտատերը հրապարակել է Աննա Հակոբյանի հիմնադրամների նվիրատուների ցանկը

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Սահակյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի վերջին մամուլի ասուլիսին, որի ընթացքում Ա. Հակոբյանն ամփոփել էր հիմնադրամների գործունեությունը: Արմինե Սահակյանը գրառմանը կից հրապարակել է նաև «Ժպիտների քաղաք» (City of Smile) բարեգործական հիմնադրամի նվիրատուների ցանկը: Ա.Սիմոնյանը գրել է. «Բարեգործության ոլորտում խարդախությունների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացվեցին ծախսերի և մուտքերի թափանցիկության և ամբողջական հաշվետվության վերաբերյալ թեմաներ: Չնայած նրան, որ մեր առաջին տիկինը, ըստ էության, հրաժարվեց «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների վերաբերյալ զեկույցը տրամադրել, նայել եմ «City of Smile» հիմնադրամի հաշվետվությունը: Եվ ցանկանում եմ բարձրացնել հետևյալ հարցերը. 1. Ի՞նչ են նշանակում ծրագրային ծախսերը և որտե՞ղ են դրանք գնում: 2. Այդ ի՞նչ վարչական ծախսեր են, որոնք հաշվվում են միլիոններով: 3. Ինչո՞ւ են որոշ դեպքերում նվիրատուները գումար նվիրաբերում օրական երկու, անգամ երեք անգամ: 4. Ինչո՞ւ չկան փաստաթղթեր, պայմանագրեր և կտրոններ: Տարօրինակ է հասարակությունից պահանջել, որպեսզի կանաչի վաճառողից խնդրեն կտրոնը, մինչդեռ նրանք շրջանցում են հասարակությանը ընդհանուր թվերով, որոնք բավականին տարօրինակ են թվում, և ցանկությամբ, որպեսզի իրենց խոսքերին հավատան: Միևնույն օրը նույն նվիրատուների փոխանցած կրկնվող գումարների վերաբերյալ ես կցանկանայի մի բան ճշտել. եթե դա տպագրական սխալ է, ինչո՞ւ է վերջնական թիվը համընկնում: Եթե տպագրական սխալ չէ, նշանակում է՝ հաշվետվությունն այնքան է՞լ անկեղծ չէ կազմված: Հարցեր, հարցեր…»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am