Նրանք քթերն իրենց բներից չպետք է հանեն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ հերթական համաժողովի իր ելույթում նշեց, թե ինչպիսի կուսակցություն է լինելու ՔՊ-ն, ինչ է անելու ապագայում: Վարչապետը նշեց, որ նախքան դրան անդրադառնալը անհրաժեշտ է համարում նշել, թե 2013 թվականի հունվարի 24-ին` ՔՊ հանրային քաղաքական միավորման հիմնարար փաստաթղթի հրապարակումից հետո, մինչ այսօր ինչ է արել կուսակցությունը: «Ինձ համար հասկանալի էր, որ փոփոխությունների այն բանաձևերը, որ 1994 թվականից ՀՀ-ում փորձարկվում էին, չէին աշխատելու: Ինձ համար ակնհայտ էր, որ եթե բանաձևը, փորձերը անընդհատ կրկնվում են, ուրեմն այդ բանաձևի մեջ ինչ-որ բան սխալ է, և մենք պետք է կարողանանք այլ գաղափարի վրա հիմնվելով փորձել ՀՀ-ում փոփոխություններ անել»,- ասաց նա: Վերջինս նշեց, որ գաղափարական փոփոխությունները, որ տեղի ունեցան, արձանագրվեցին այդ հիմնարար փաստաթղթում: Նրա խոսքով` ՔՊ այդ գաղափարախոսությունն ամբողջությամբ ընկած է մեկ նախադասության մեջ, որը և մեջբերեց. «Սույն պայմանագրի մասնակիցներն ընդունում են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է, պայմանագրին իրենց միանալու պահը համարում են մի զրոյական հաշվարկային կետ, որից յուրաքանչյուրը սկսում է հանրային վերափոխման գործընթաց՝ այդ նպատակի միտված կարևորագույն անելիքներից մեկը համարելով սեփական անձի վերափոխումը: Սույն պայմանագրի մասնակիցը սեփական գիտելիքների անձի զարգացումը, գիտելիքների ձեռքբերումը դիտարկում է իբրև հանրային բարեփոխումների զարգացման կարևոր բաղադրիչ»: Վարչապետը նշեց, որ կարող է պարզվել, որ շատ բան չփոխվեց, բայց ըստ նրա՝ ամենակարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել հենց այս գաղափարախոսության մեջ, այն է, որ իրենք հռչակել են մի սկզբունք, որ ոչ թե լիդերն է փոփոխությունների առանցքային դերակատարը, այլ ամեն անհատ, ամեն քաղաքացի, ամեն մարդ ինքն է փոփոխությունների ամենակարևոր դերակատարը: «Այս գաղափարախոսությունն է, որ 2018 թվականի ապրիլ- մայիսին բերել է հաղթանակի, և այս գաղափարախոսություն է, որ այսօր ՀՀ-ում դե յուրե և դե ֆակտո պետք է համարվի իշխող գաղափարախոսություն, որովհետև այս գաղափարախոսությունը ստացել է ՀՀ քաղաքացիների վստահության քվեն»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց այս գաղափարախոսության արձագանքները եղան այն, որ իրենց անվանեցին իշխանական հերթական պրոյեկտ: «Այս մեղադրանքն, ընդ որում, լայնորեն տարածվում և հիմնավորվում էր: Մենք արձագանքում էինք սրան, որ ՀՀ-ում ինձնից շատ իշխանությանը քննադատած որևէ գործիչ չկա: Ես բոլոր այն պրոցեսներին, որոնց նպատակները փոփոխություններն են եղել, որպես լրագրող, որպես մարդ, որպես քաղաքացի աջակցել եմ»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց կուսակցությունում եղել են զավեշտալի դեպքեր, երբ ոմանք գրում էին, որ իրենք իշխանության «պրոյեկտ» են, շատերը հեռացել են, շատերը՝ միացել: Ապա հավելեց՝ այս պատմական էքսկուրսն անում է, որպեսզի պարզ լինի, թե այդ ամենը որքան է ընկալվել ոչ միայն հենց Հայաստանում, այլև ներկաների շրջանում, այսինքն՝ արձանագրել, թե քանի մարդ կա իրենց կուսակցությունում, որ հավատում է այս ամենին: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յուրաքանչյուր անդամ պիտի ընդունի, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է»,-ասաց ՀՀ վարչապետը՝ շեշտելով ևս մեկ անգամ, որ յուրաքանչյուրից է կախված երկրի ապագան: «Մենք պիտի այս ճանապարհին լինենք վճռական, այն քաղաքացին, որն ինքն իրեն չի հավատում, նրա հետ պիտի գործ ունենանք, նրա աչքերի մեջ պիտի նայենք, պիտի ստիպենք, որ ինքն իրեն հավատա»,- ասաց նա: Վերջինս շեշտեց, որ քաղաքական հեղափոխությունը չէին անի, եթե քիչ լինեին, և նման կերպ անելու են նաև տնտեսական հեղափոխություն. «Նրանք, ովքեր կփորձեն հեղափոխության այս պրոցեսի առաջնորդությունը քաղաքացուց վերցնել և վերագրել որևէ անձի՝ կլինեմ ես, թե այլ մեկը, նրանք նոր օլիգարխիա, նոր բռնապետություն են կառուցում ՀՀ-ում, նրանք ուզում են քաղաքացուց խլել վստահությունը, հավատը ապագայի նկատմամբ, նրանք ուզում են ասել, որ այս դահլիճում նստած մարդիկ «սուպերմեններ» են: Ո՛չ, նրանք բոլորը միջին վիճակագրական ընտանիքի ներկայացուցիչներ են»,- ասաց նա: Վարչապետն ավելացրեց, որ այդտեղ նստածները բոլորն էլ շարքային քաղաքացիներ են, և փաստն այն է, որ ՀՀ-ում իշխանության է եկել շարքային քաղաքացին: «Նա, ով չի հասկանում սա, մենք պետք է, այո՛, նրան անվանենք հակահեղափոխական, պետք է մեր գաղափարներով այդ սին գաղափարախոսությունը ջախջախենք: Ամեն մարդ, ով ՀՀ քաղաքացուն ուզում է ներշնչել, որ նա ոչինչ է, այդ ասողն ինքը ոչինչ է, և մենք գաղափարապես պետք է նրան ոչնչացնենք հենց իր օլիգարխական բնում: Նրանք քթերն իրենց բներից չպետք է հանեն: ՀՀ-ում որոշողը ՀՀ քաղաքացին է, Հայաստանում քաղաքական հեղափոխության ճակատագիրը որոշել է ՀՀ քաղաքացին, ՀՀ տնտեսական հեղափոխության ճակատագիրը նորից պետք է որոշի քաղաքացին, բայց այդ վերափոխումները պետք է, այո՛, մենք սկսենք մեզանից»,- եզրափակեց Փաշինյանը:

 

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները. «Իրավունք» Հերթական խայտառակ հարվածը․ Ռոբերտ Ամստերդամ (video) Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Լեզվիդ մի տուր ու հրապարակի․․․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին», արդյունքը նույնը կլիներ. Մխիթարյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am