«Տրիբունա» հասարակական վերահսկողական խումբը վաղը՝ փետրվարի 25-ին, բողոքի ակցիա կանցկացնի Կառավարության շենքի մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանը՝ նշելով, որ բողոքի ակցիայից հետո իրենք Կառավարության ներկայացուցչին կհանձնեն ստորագրությունները՝ պետական մարմիններում պարգևատրումները պետական բյուջե վերադարձնելու պահանջով։ «Կառավարության մոտ հայտարարություններ կհնչեն, հետո կհանձնենք ստորագրությունները, մեր հետագա քայլերը կորոշենք ըստ իրենց պատասխանի։ Մենք պահանջում ենք, որ պարգեւավճարների գումարները վերադարձվեն պետբյուջե ավելի կարեւոր նպատակների համար՝ աղքատությունն է, թոշակների բարձրացումն է, գործազրկությունը եւ այլն»,- ասաց Իրինա Հարությունյանը։ Նա նշեց, որ իրենք ցանկացել են այդ ստորագրությունները փոխանցել նաեւ հանրապետության նախագահին եւ ԱԺ նախագահին, սակայն իրենց ասել են, որ իրավաբանորեն ճիշտ չէ, քանի որ նրանք պատասխանատու չեն պարգեւավճարների համար։ Իրինա Հարությունյանը տեղեկացրեց, որ մարզերում էլ են ստորագրագավաք սկսել, նաեւ էլեկտրոնային տարբերակով են անցկացնում, մոտ 5000 ստորագրություն է արդեն հավաքվել։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը