Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը Դավիթ Բաբայանին

Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը Դավիթ Բաբայանին.
«Ցավում ենք, որ պարոն Դավիթ Բաբայանը հանդես է գալիս Արցախի իշխանության կամայականությունները սրբագրողի դիրքերից և ականջալուր չի լինում մեր այն հորդորներին, որ չի կարելի սահմանափակել սեփական ժողովրդի իրավունքները։
Օրենքի բարձրությունից խոսող Դավիթ Բաբայանը  միանշանակ չէր տարբերի օրենքը հասարակ որոշումից։ Օրենքով սահմանված չի, որ ստորագրահավաքի համար պետք է ստեղծվի նախաձեռնող խումբ, օրենքով՝ այս դեպքում սահմանադրությամբ սահմանված  չի, որ 40 000 ընտրող ունեցող քաղաքը պետք է սպասարկի քաղաքապետարանի մեկ սենյակ 45 օրվա ընթացքում։ Սա օրենք չէ, սա ընդամենը ԿԸՀ-ի որոշում է, որը ընդունվել է հապճեպ փետրվարի 18-ին Սամվել Բաբայանի հայտարարությունից անմիջապես հետո, որը չի բխում քաղաքացու իրավունքը պաշտպանելու շահերից։ Ինչո՞ւ դա չէր ընդունվել մինչ այդ, Արցախի իշխանությունները այդքան համոզվա՞ծ էին, որ դրա անհրաժեշտությունը չի  լինելու։ Ուղղակի Արցախի իշխանությունները Սահմանադրությունը, օրենքներն ու որոշումները փորձել են կարել իրենց հագով, բայց չափազանց լայն են բռնացրել։ Խորհուրդ կտանք Դավիթ Բաբայանին Արցախի իշխանություններին տալ այս հարցերի պատասխանները, այլապես այս հարցերը իրենց պատասխանները կգտնեն թե տեղական, թե միջազգային նորմերին համապատասխանող օրենքներով։ Հիշեցում՝ ստորագրահավաք կարող են իրականացնել ընտրության իրավունք ունեցող և տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող քաղաքացիները, ցանկացած վայրում, անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։ ԿԸՀ-ն անօրինական որոշում է ընդունել։ Սրանով սահմանափակվում է քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը։ Հորդոր՝ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏ, րոպե առաջ, վաղը արդեն ուշ կլինի։ Օրենքից բարձր չթռնեք, օրենքից բարձր միայն ժողովրդի ձայնն է։ Սիրելի արցախցիներ, սա իրական և բացառիկ բռնություն է ձեր իրավունքների վրա, այս որոշումներով փորձում են ձեզ զրկել սեփական երկրում ազատ տեղաշարժի, ընտրության իրավունքից։  Այս ամենի կրողն եք դուք վերջին գրեթե 20  տարիների ընթացքում։ Դուք եք որոշողը, ուզում եք այսպես ապրել և լինել ձեր սեփական հողում ընդամենը վարձու ապրող, թե ուզում եք դուք լինեք ձեր երկրի տերը, սա թողնում ենք ձեզ։ Իսկ Պարոն Դավիթ Բաբայանին հորդորում ենք զերծ մնալ դեմագոգիայով զբաղվելուց։ Քանի որ փոխանցելը Ձեզ մոտ լավ է ստացվում, ուրեմն կոչ ենք անում փոխանցեք ձեր իշխանավորներին զերծ մնալ կամայականությունների կիրառումից, և ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԿԸՀ-ի որոշումը անօրինական է, այն հակասում է քաղաքացու իրավունքների միջազգային և տեղական նորմերին»։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները. «Իրավունք» Հերթական խայտառակ հարվածը․ Ռոբերտ Ամստերդամ (video) Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Լեզվիդ մի տուր ու հրապարակի․․․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին», արդյունքը նույնը կլիներ. Մխիթարյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am