Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ ոստիկանների ստացած տեղեկությունները հավաստի են եղել, և այդ քաղաքացին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Ռամին Վալադանն է: Վերջինս 2018 թ.-ի նոյեմբերից հետախուզվում էր միջազգային մակարդակով Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախություն) մեղադրանքով: Կայքի տեղեկություններով՝ Ռ. Վալադանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա հայտնաբերման մասին արդեն տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո: Սկզբնաղբյուրը հայտնում է, որ նա Թուրքիայի Հանրապետության Անթալիա քաղաքում գործող «Ռոյալ» հեռուստաընկերության տնօրենն է:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը