Ես ավելի քան համոզված եմ, որ անմեղ եմ․ ՌԴ-ում կալանքից ազատ արձակված բժիշկ Գևորգ Ստեփանյանի տեսաուղերձը (տեսանյութ)

ՌԴ-ում կալանավորված բժիշկ Գեւորգ Ստեփանյանը խափանման միջոցը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, եւ արդեն մի քանի օր է՝ ազատ է արձակվել։ Այսօր, նա տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն․ «Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին իմ ազատությանը, ովքեր մասնակցեցին ստորագրահավքին, ովքեր եղան աջակից արդարության բացահայտմանը եւ արդարության պայքարին։ Հավատացեք՝ բավականին դժվար է Ռուսաստանում հասնել արդարությանը, ու մի ուժով չէ, որ կարող է դա տեղի ունենալ․ բավականին մեծ ջանքեր են դրվել, որպեսզի ես ազատ արձակվեմ, ու կարողանամ իմ պայքարը տանել ազատության մեջ»։ Գեւորգ Ստեփանյանը նշել է, որ բանտում բավականին ծանր պայմաններ էին, բավականին ծանր ճանապարհով է անցել, բայց պայքարը դեռ առջեւում է․ «Դեռ դժվարությունները առջեւում են, դեռ ունենք պայքար դատարաններում։ Ես ավելի քան համոզված եմ, որ արդարությունը իմ կողմն է․ այս բառը հենց այնպես չեմ օգտագործում, որովհետեւ ես իմ ամեն մի քայլը գիտեմ, ես գիտեմ՝ ինչ եմ արել, ես գիտեմ՝ ինչպես եմ արել, ու ամեն մի քայլիս համար կարող եմ ստորագրել։ Մեզ այսօր մի քանի բան է պակասում՝ դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որը շուտով կլինի, եւ հենց պատրաստ լինի՝ պարզ կլինի, թե ում մեղքը որտեղ է։ Ես ավելի քան համոզված եմ, որ անմեղ եմ։»,- հայտարարել է նա։ Գեւորգ Ստեփանյանը նաեւ տեղեկացրել է, որ մի քանի օր է, ինչ ազատության մեջ է, եւ «դեռ հետ է գալիս»։ Նա անդրադարձել է նաեւ սոցիալական ցանցերով ստացած այն բազմաթիվ նամակներին, որոնցով նրան առաջարկում են ֆինանսական կամ որեւէ այլ օգնություն․ «ինձ ոչ ֆինանսական, ոչ էլ այլ օգնություն է պետք, ինձ պետք է ձեր ներկայությունը, ձեր աջակցությունը այս ամենին»,- ասել է նա՝ եզրափակելով «բոլորով իրար հետ, դեպի առաջ»։ Հիշեցնենք՝ Գեւորգ Ստեփանյանը գտնվում էր Մոսկվայի «Բուտիրյան» բանտում եւ կալանավորվել էր բժշկական սխալի պատճառով, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ հիվանդի առողջությունը վտանգվել է այլ բժիշկների անփութության հետեւանքով։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ջանքերի շնորհիվ՝ հաջողվել է նրա խափանման միջոցը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am