«Մի քանի անգամ ականատես եղանք, որ պաշտոնական Երևանը փորձում է թաքցնել իրական իրավիճակն առաջնագծում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Պաշտոնական Ստեփանակերտը կարծես խնդիր չի տեսնում դրա մեջ, և այնպես չէ, որ Մինսկի խմբի համանախագահները միշտ են այցելում Արցախի մայրաքաղաք, հաճախ լինում է, որ Երևան են գալիս, և քննարկումներն այստեղ են տեղի ունենում: Կարծում եմ՝ հիմնական խնդիրները, ըստ էության, Երևանի և Բաքվի հետ են և սահմանափակվում են այս երկու այցով»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցից Ստեփանակերտի դուրս մնալու հանգամանքին: Նա համաձայնեց, որ դրանով Ստեփանակերտի մեկուսացումն ինչ-որ չափով խորանում է. «Եթե նպատակ ունենք, որ Ստեփանակերտը ներկայացված լինի բանակցությունների սեղանին, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որ մինչ բանակցային սեղանին նստելու պրոցեսներին էլ մասնակից լինի: Նոր ընտրվելու ժամանակ վարչապետն ասում էր, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղան, բայց, ըստ էության, տեսնում ենք, որ դրան ուղղված ռեալ քայլեր չկան: Այս առումով, ես անկեղծ չեմ զարմանում, որ ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի նպաստում Արցախի մեկուսացման հաղթահարմանը»: Հ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ՄԽ համանախագահների այս այցից սպասելիքներ չունի, հասկանալի է, որ այն արարողակարգային բնույթ է կրում, որի լավագույն արդյունքը կարող է լինել արտգործնախարարների ևս մեկ հանդիպման կազմակերպումը: Սակայն, ըստ նրա, նախկին պրակտիկան, հատկապես՝ Դավոսի հանդիպումը, ցույց է տալիս, որ ոչ միայն ՄԽ համանախագահները, նաև արտգործնախարարներն այլ օրակարգով են առաջնորդվում, քան երկրների ղեկավարները. «Դրա համար սպասել, որ այս այցի արդյունքում ինչ-որ լուրջ բան հնարավոր կլինի պայմանավորվել, չի կարելի: Միամտություն կլինի նման բան սպասելը»: Անդրադառնալով շփման գծում իրավիճակի վերաբերյալ Թևան Պողոսյանի ահազանգին, և հարցին, թե մի՞թե կրակը դադարեցնելու վերաբերյալ Փաշինյան-Ալիև  պայմանավորվածությունը վերաբերել է միայն Հայաստանին, քաղաքագետը նշեց, որ դա շատ անտրամաբանական կլիներ, եթե այդ պայմանավորվածությունը վերաբերեր միայն ՀՀ-Ադրբեջան սահմանին. «Այնուամենայնիվ, մի քանի անգամ ականատես եղանք, որ պաշտոնական Երևանը փորձում է թաքցնել իրական իրավիճակն առաջնագծում, հայտարարում են, որ ամեն ինչ հանգիստ է, բայց իրականում հանգիստ չէ, մենք զոհեր ենք ունեցել այդ պայմանավորվածություններից հետո, կրակում են բավականին զգալի ինտենսիվությամբ, և նրանք շատ լուրջ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, որոնք նվազեցնում են մեր անվտանգության մակարդակն առաջնագծում: Դրա համար պաշտոնական Երևանի հայտարարություններն ինձ համար այդքան էլ արժանահավատ չեն, որովհետև սահմանից ստացվող փաստերն այլ բանի մասին են խոսում, և այս հարցում ես ավելի վստահում եմ նրան, ինչ Թևան Պողոսյանն է փոխանցել, և ինքս էլ տեղեկացված եմ դրա մասին»: Հ. Մելիք-Շահնազարյանը դժվարացավ խոսել առաջիկայում սպասվող հնարավոր զարգացումների մասին. «Ես վաղուց եմ հայտարարում, որ պետք է ամենավատին նախապատրաստվել, որովհետև ամեն ինչ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատերազմի է նախապատրաստվում, և այդ համեմատաբար կայունությունն էլ, որի մասին խոսում են մեր իշխանությունները, Ադրբեջանին պետք են ինժեներական և նախապատրաստական աշխատանքները հանգիստ անցկացնելու համար: Եթե կողմերից որևէ մեկը պատերազմի է նախապատրաստվում, ապա սպասելիքներն էլ չեն կարող լավը լինել: Իրավիճակն առնվազն վտանգավոր է»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am