Ո՞րն է ՊԵԿ-ի խնդիրը. Հին դեմքերով նոր կերպար կձեվավորեն. 168.am

168.am-ը գրում է. Օրերս կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությանը հանձնարարեց հանրությանը ներկայանալ նոր կերպարով, փոխել հանրության ընկալումները կոմիտեի վերաբերյալ։ Իհարկե, վարչապետը մոռացավ, որ դա պետք է սկսել առաջին հերթին՝ այն արատավոր բարքերի վերացումից, որոնց մասին վերջին շրջանում այդքան շատ է խոսվում. ինչպե՞ս է լինում, որ կոմիտեի ղեկավարությունը միլիոնների հասնող պարգևավճարներ է ստանում, երբ հասարակության մի զգալի հատված հազիվ կարողանում է օրվա հացի փող վաստակել, ինչպե՞ս է լինում, որ նախկին կոռումպացված համակարգի կարկառուն ներկայացուցիչները շարունակում են կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցնել նաև այժմ, ինչպե՞ս է լինում, որ այս կառույցում պաշտոնների են հայտնվում հիմնականում ծանոթ-բարեկամները, իսկ հասարակ քաղաքացիները, ովքեր միամտաբար հավատացել էին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ այլևս իրենք են իշխանության տերը՝ դուրս են մնում։ Սրանք հարցեր են, որոնք կարելի է երկար թվարկել։ Բայց նպատակը դա չէ։ Խնդիրն այն է, թե ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանն այս երևույթները վերացնելու համար։ Ու հիմա, դժվար է պատկերացնել, թե այդ պայմաններում ի՞նչ է ակնկալում վարչապետը, երբ հանձնարարում է փոխել հանրության վերաբերմունքը Պետեկամուտների կոմիտեի նկատմամբ, որը վերջին շրջանում չի դադարում զարմացնել հասարակությանը։ Այնպիսի տպավորություն է, որ թավշյա հեղափոխությունն այդպես էլ չի անցնում այս կառույցի կողքով։ Համակարգում տիրող արատավոր երևույթների վերաբերյալ, որոնց վերջը կարծես չի երևում, վերջին ամիսներին այնքան նորություն հայտնի դարձավ, որ շոկի մատնեց շատերին։ Թվում էր, թե դա բավական էր կոմիտեի ղեկավարությանն աշխատանքից հեռացնելու համար։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Գոնե առայժմ Նիկոլ Փաշինյանը հակված չէ այդպես վարվել։ Ընդհակառակը՝ վերջին հանդիպումով վարչապետը կանաչ լույս վառեց նրանց առջև։ Թե այսքանից հետո ո՞րն է նման հոգատարության պատճառը, պետք է միայն գուշակել։ Այն աղմուկը, որն առկա է կոմիտեի ղեկավարության գործունեության շուրջ, բավական էր, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անարգանքի սյունին գամեր նախկին իշխանություններին։ Բայց այսօր նա այդ ամենը շատ հանգիստ է ընդունում։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ վարչապետը լավ էլ տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է ՊԵԿ-ում։ Այդպե՞ս է, թե՞ ոչ, էական չէ։ Փաստն այն է, որ համակարգում տեղի են ունենում երևույթներ, որոնք ամենևին էլ չեն բխում թավշյա հեղափոխության տրամաբանությունից։ Փոխարենը փորձ արվի վերացնել արատավոր երևույթները, Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը կարծես այլ անելիք չունի` ընկել է անհեթեթ բաների հետևից. սահմանափակվում են համացանցից օգտվելու հնարավորությունները։ Հարցը հասել է այնտեղ, որ ներքին քննություն է նախաձեռնվել` լրատվամիջոցներում ՊԵԿ-ի գործունեության վերաբերյալ աղմուկ հանած տեղեկատվության արտահոսքի աղբյուրները պարզելու և դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար։ Ի՞նչ կպարզեն-չեն պարզի, կարևոր չէ։ Մի բան փաստ է, որ դրանից խնդիրները չեն վերանում։ Ակնհայտ է, որ կոմիտեում կան երևույթներ, որոնք խիստ մտահոգիչ են։ Այն, որ կոմիտեի ղեկավարությունն ամեն ինչ անում է իրականությունը թաքցնելու համար, արդեն շատ վատ է։ Բա ո՞ւր մնաց թափանցիկ աշխատելու և հասարակության առջև հաշվետու լինելու պահանջը, որը Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին օրերին դնում էր պետական կառավարման համակարգի պաշտոնյաների առջև։ Որ Պետեկամուտների կոմիտեում մութ պատմությունները շատ են, փաստ է։ Ամեն ինչ չէ, որ հարթ է՝ նաև պետական բյուջեի եկամուտների ապահովման առումով։ Ու որքան էլ փորձ արվի արդարացումներ գտնել, փաստն այն է, որ կոմիտեն չի կատարել իր վրա դրված պարտավորությունը։ Խոսքը պետական բյուջեի պլանավորված եկամուտների ապահովման մասին է։ Դրանք թերակատարվել են այն պայմաններում, երբ վարչապետը խոսում է ստվերային ահռելի տնտեսության գոյության մասին։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատումներով՝ ստվերային տնտեսությունը Հայաստանում հասնում է 40 տոկոսի։ Դա նշանակում է, որ տնտեսության մեջ ձևավորվող գրեթե 1 մլրդ դոլարի եկամուտ դուրս է մնում պետության գանձարանից։ Երբ այլևս չկան մենաշնորհներ, կոռուպցիան արմատախիլ է արված, իսկ ստվերային տնտեսության դեմ անողոք պայքար է մղվում, հարց է առաջանում, թե ո՞ւր են անհետանում այդ գումարները։ Եվ այն, որ բյուջեի մուտքերն ավելացել են, դեռ հիմք չէ՝ ասելու, թե ամեն ինչ լավ է։ Հատկապես որ, երբեմն մուտքերի կատարողականը կասկածների տեղիք է տալիս։ Ասենք՝ ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարվա վերջին ամսին բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների կտրուկ աճ գրանցվեց։ Դրանք հասան 153,8 մլրդ դրամի։ Նախկինում երբևէ նման բարձր ցուցանիշ չէր արձանագրվել։ Ամսական կտրվածքով առավելագույն գումարը մինչ այդ եղել էր ապրիլին, այն կազմել էր 126 մլրդ դրամ` պայմանավորված շահութահարկի վճարման ամիս լինելու հանգամանքով։ Ու որքան էլ սովորաբար տարեվերջին հարկային եկամուտներն ավելանում են, այնուհանդերձ նման անկանոն փոփոխությունները միշտ էլ կասկածների հիմքեր տալիս են։ Անկախ նրանից՝ այդ առումով Պետեկամուտների կոմիտեի բերած փաստարկները հիմնավո՞ր են, թե՞ ոչ, ակնհայտ է, որ բյուջեի մուտքերի ապահովման գործընթացում մտահոգիչ խնդիրներ կան։ Ի վերջո, միշտ էլ կարելի է ոչ ճիշտ հաշվարկների հիման վրա ապահովել մուտքեր՝ ցույց տալով, որ նախատեսված ցուցանիշները կատարվել են, իսկ հետո ճշգրտված հաշվետվությունների միջոցով գումարները վերադարձնել միասնական հաշվին։ Ստացվում է, որ և՛ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ անվնաս։ Իսկ թե դրանից ի՞նչ է շահում պետական բյուջեն, կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հասարակությունը տեսնի, թե ինչպես է Պետեկամուտների կոմիտեն կատարում բյուջեն։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am