«Պոպուլիզմի վտանգավորության մասին». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ժամանակակից աշխարհում, բազմաթիվ տարածաշրջաններում ու երկրներում պոպուլիզմի հաղթանակն ու հաղթարշավը համարվում է լրջագույն խնդիրներից մեկը։ Պոպուլիստները գալիս են իշխանության, վերցնում են իշխանությունը ու իշխանությունը ևս դարձնում պոպուլիստական։ Պոպուլիզմը վաղուց դուրս է եկել պետություններից ու դարձել է նաև միջազգային քաղաքականության թրենդ։ Պոպուլիզմը ջախջախում է քաղաքական գաղափարախոսություններն ու հոսանքները, պոպուլիզմը ինչ-որ իմաստով վերացնում է քաղաքականությունն ինքնին, քանի որ հասարակությանը դարձնում է չմտածող, ականջահաճո խոսքը հեշտ ընդունող ու դրա հիման վրա որոշումներ կայացնող զանգված։ Պոպուլիզմն, այդպիսով, ուղղված է նաև հասարակության կառույցի դեմ։ Պոպուլիզմի վտանգն առկա է նաև Հայաստանում, որտեղ իշխանության ղեկին գտնվող քաղաքական թիմն ու նրա առաջնորդը հայտարարում են որևէ «իզմի» չդավանելու մասին։ Պոպուլիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք նաև այսօր՝ ամենատարբեր հարցերի առնչությամբ իշխանության հղած ուղերձներում, հասարակությանն ուղղված տեքստերում։ Մինչդեռ խորհրդարանական կառավարման երկրում պոպուլիզմի դոմինանտությունն անթույլատրելի է, այն կարող է ամբողջությամբ ձևախեղել քաղաքական համակարգը՝ դրանից դուրս մղելով միտքը, գաղափարը, գաղափարախոսությունը, արժեքը, սկզբունքը։ Պոպուլիզմի հաղթանակը Հայաստանում նշանակելու է քաղաքականության պարտություն, քաղաքական մտքի մարգինալացում ու որոշումների կայացման գործընթացում ամբոխահաճության սկզբունքի դոմինանտություն։ Պոպուլիզմին տրվելու գայթակղությունն առկա է ցանկացած քաղաքական ուժի ու քաղաքական գործչի պարագայում։ Պոպուլիզմը չի պահանջում ջանք, ներդրում, աշխատանք։ Պոպուլիզմը նման է արագ սննդի, որն արտաքուստ գայթակղիչ է, սակայն իրականում քայքայում է օրգանիզմը, տվյալ դեպքում՝ քաղաքական համակարգն ու հասարակությունը։ Զերծ մնանք պոպուլիզմի գայթակղությունից, հասարակությանը ոչ թե հրամցնենք հեշտ մարսվող, ականջահաճո կարգախոսներ, այլ խոսենք հասարակության հետ՝ խոսակցության ու նաև հետադարձ կապի հիմքում դնելով քաղաքական միտքն ու խոսքը։ Պոպուլիզմին կարող է հաղթել միայն առողջ քաղաքական մրցակցությունը, գաղափարախոսությունների ու արժեքների վրա հիմնված քաղաքականությունը։ Խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքականությունն այլընտրանք չունի, ինչպես որ չպետք է տեղ ունենա իր էությամբ ապաքաղաքական ու հակաքաղաքական պոպուլիզմը»։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Առանց պատերազմի հնարավո՞ր է Արցախը վերադարձնել․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները. «Իրավունք» Հերթական խայտառակ հարվածը․ Ռոբերտ Ամստերդամ (video) Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Լեզվիդ մի տուր ու հրապարակի․․․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին», արդյունքը նույնը կլիներ. Մխիթարյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է պատիժն առավել խստացնել․ «Հրապարակ» Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am